Մայիսի 27-ին, ժամը 08.38-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` «Բադեն Բադեն» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Հոնդա» մակնիշի EGE936 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Կ. ծնվ. 1990 թ.) բախվել է «Վազ 2106» մակնիշի 03OU131 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ` Ա. Ի. ծնվ. 1956 թ.), ինչից Ա. Ի.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Պատահար Եղվարդի խճուղում
Մայիսի 27-ին, ժամը 08.38-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` «Բադեն Բադեն» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Հոնդա» մակնիշի EGE936 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Կ. ծնվ. 1990 թ.) բախվել է «Վազ 2106» մակնիշի 03OU131 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ` Ա. Ի. ծնվ. 1956 թ.), ինչից Ա. Ի.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: