«ԵՊՀ–ում դիմորդների թիվը նվազել է։ Այս տարի այն 2200 է, ինչը նախորդ տարվա հետ համեմատած՝ 400-ով պակաս է։ Բոլոր բուհերում ընդհանուր թվով մոտ 2000 դիմորդի պակաս կա»,–ասյօրվա ասուլիսին հայտնել է Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանը՝ նշելով, որ որ ամեն տարի պակասում է հանրակրթական դպրոցներն ավարտողների թիվը:
ԵՊՀ-ում այս տարի հինգով կրճատվել է մասնագիտությունների թիվը, մեկով ավելացել: Ըստ բանախոսի՝ թափուր տեղերի դեպքում կարող են պետական ավարտական քննական գնահատականով մասնակցել մրցույթին: «Այս տարի դրական բալեր ստացող բոլոր դիմորդներին մենք կընդունենք ԵՊՀ: Իհարկե, ամեն դեպքում, մասնագետների որակը կնվազի, բայց մենք էլ շարժվում ենք եղած իրավիճակից ելնելով։ Հիմա բուհը պահելու խնդիր կա»,-ասել է Գալստյանը։ Ասուլիսի մեկ այլ բանախոս, Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը ևս փաստեց դիմորդների թվի նվազման միտումը։ «Անցած տարվա այս օրերի համեմատ՝ եթե 57 դիմում կար, այս տարի 37 է։ Մասնավոր բուհերի դեպքում որոշակի քանակից քիչ ունենալու դեպքում պարզապես հնարավոր չէ բուհը պահել»,-ասել է նա։
Դիմորդների թիվը զգալի նվազել է
«ԵՊՀ–ում դիմորդների թիվը նվազել է։ Այս տարի այն 2200 է, ինչը նախորդ տարվա հետ համեմատած՝ 400-ով պակաս է։ Բոլոր բուհերում ընդհանուր թվով մոտ 2000 դիմորդի պակաս կա»,–ասյօրվա ասուլիսին հայտնել է Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանը՝ նշելով, որ որ ամեն տարի պակասում է հանրակրթական դպրոցներն ավարտողների թիվը:
ԵՊՀ-ում այս տարի հինգով կրճատվել է մասնագիտությունների թիվը, մեկով ավելացել: Ըստ բանախոսի՝ թափուր տեղերի դեպքում կարող են պետական ավարտական քննական գնահատականով մասնակցել մրցույթին:
«Այս տարի դրական բալեր ստացող բոլոր դիմորդներին մենք կընդունենք ԵՊՀ: Իհարկե, ամեն դեպքում, մասնագետների որակը կնվազի, բայց մենք էլ շարժվում ենք եղած իրավիճակից ելնելով։ Հիմա բուհը պահելու խնդիր կա»,-ասել է Գալստյանը։
Ասուլիսի մեկ այլ բանախոս, Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը ևս փաստեց դիմորդների թվի նվազման միտումը։
«Անցած տարվա այս օրերի համեմատ՝ եթե 57 դիմում կար, այս տարի 37 է։ Մասնավոր բուհերի դեպքում որոշակի քանակից քիչ ունենալու դեպքում պարզապես հնարավոր չէ բուհը պահել»,-ասել է նա։
7or.am