Լրահոս

27.05.2014 20:28


Մալազիան հրապարակել է անհետացած Boeing–ի հետագծի արբանյակային տվյալները

Մալազիան հրապարակել է անհետացած Boeing–ի հետագծի արբանյակային տվյալները

Մալազիայի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը հրապարակել է մարտին անհետացած Boeing 777-ի հետագծի տվյալները, որոնք օգտագործվում էին Հնդկական օվկիանոսում որոնման գոտին որոշելու համար: Այս մասին փոխանցում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը։ Տվյալների հրապարակայնացումն էլ եղել է այն բանից հետո, երբ օդանավի ուղևորների հարազատները պահանջել են իրենց տրամադրել արբանյակի տեղեկատվությունն անկախ վերլուծության համար։

Մալազիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ արբանյակային տվյալները МН370 չվերթի անհետացման հետաքննության միակ բաղադրիչն են և տրամադրվելու են միմիայն ստուգվելուց հետո, եթե հրապարակումը չխանգարի քննության ընթացքին։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը