Լրահոս

27.05.2014 15:41


Սյունիքի աղմկահարույց գործն ուղարկվել է դատարան

Սյունիքի աղմկահարույց գործն ուղարկվել է դատարան
Անցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց դեպքի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նախաքննության արդյունքում մեղադրվում է միայն Արտակ Բուդաղյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ վարույթ իրականացնող մարմնի կարծիքով, Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին սպառնալիքներ հնչեցնելու համար:

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը