45 մլն դրամ ավելի՝ միջնորդավորված գնումների հետևանքով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Վերահսկիչ պալատը 2013թ-ին իրականացված ստուգումների արդյունքում գնումների կազմակերպման գործընթացում բացահայտել էր մի շարք միջնորդավորված գնումների դեպքեր: Դրանց վառ օրինակներից է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով քիմիական պայքարի իրականացման նպատակով «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ հետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կնքած պայմանագիրը:
Պարզվում է՝ նշված ընկերությունը չի ունեցել տեխնիկական բնութագրով պահանջվող առնվազն մեկ ինքնաթիռ, դելտապլան կամ ուղղաթիռ, և այդ պատճառով էլ վերջինս իր հերթին պահանջված ինքնաթիռի կամ ուղղաթիռի առկայությունն ապահովելու համար պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության՝ «Արմ Աէրո» ՓԲԸ-ի հետ:
ՎՊ ստուգումների արդյունքում պարզվել է, որ եթե Գյուղնախարարությունը տվյալ պայմանագրերը կնքեր ոչ միջնորդավորված, այլ փաստացի ծառայություններ մատուցող կազմակերպության հետ, ապա կտնտեսեր 45 մլն դրամ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։