Լրահոս

28.05.2014 11:46


Արձանագրվել է օձի խայթոցի 8 դեպք

Արձանագրվել է օձի խայթոցի 8 դեպք

ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մայիսի 8-ին Արմավիրի բժշկական կենտրոնից:

Հայտնում ենք, որ հանրապետությունում առ այսօր գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք:

Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 2-ը, մարզային` 6-ը (Արարատի մարզ` 4, Արմավիրի մարզ`1, Կոտայքի մարզ` 1):

Հակաթույն է ներարկվել 3 հոգու, 5-ի դեպքում հակաթույն ներարկելու անհրաժեշտություն չի եղել:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր մարզերն ապահովված են հակաթույնով:

Այս խորագրի վերջին նյութերը