Լրահոս

28.05.2014 12:26


Աբխազիայի ՆԳՆ-ն հանրապետությունում չի խստացնելու անվտանգության միջոցները

Աբխազիայի ՆԳՆ-ն հանրապետությունում չի խստացնելու անվտանգության միջոցները

Աբխազիայի ոստիկանությունը չի պատրաստվում խստացնել անվտանգությունը Սուխումիում, որտեղ ընդդիմությունը գրավել է նախագահի վարչության շենքը և պահանջում է նրա հրաժարականը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ին հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ընդդիմության ներկայացուցիչները վարչության շենքի նկատմամբ վերահսկողություն են հաստատել և հայտարարել, որ ժամանակավորապես իրենց ձեռքն են վերցնում հանրապետության կառավարումը:

Աբխազիայի ուժային կառույցների ղեկավարները համատեղ հայտարարություն էին արել, որում աջակցություն էին հայտնել օրինական ընտրված նախագահին: Ալեքսանդր Անկվաբը հայտնել է, որ իշխանությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իրադարձությունները հանրապետությունում օրինական հունով ընթանան:

Այսօր Աբխազիայի խորհրդարանը նիստ կանցկացնի, որում պատգամավորները կքննարկեն երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները:

Այս խորագրի վերջին նյութերը