Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը «սենսացիոն» ու «նախաձեռնողական» հայտարարություն է արել։
Պարզվում է՝ նա կրկին ուզում է Թուրքիայի նախագահին տեսնել Երևանում։
Տեղին է հիշեցնելը, որ նախորդ անգամվա այդ այցելությունը խայտառակ ավարտ ունեցավ Հայաստանի համար, քանզի «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում Հայոց ցեղասպանության հարցը հարցականի տակ դրվեց հայ–թուրքական արձանագրություններում առկա պատմաբանների ենթահանձնաժողովի կետով, ու դա էր պատճառը, որ միջազգային ճանաչման գործընթացը կանգ առավ։ Բացի այդ՝ Թուրքիան, օգտվելով Սերժ Սարգսյանի կոպտագույն սխալից, լեգիտիմ իրավունք ստացավ Ղարաբաղի հարցում դառնալ ակտիվ խաղացող։
Դա Սերժի քիրվայության փուլում էր։
Հիմա Սարգսյանի մոտ «հայրենասիրության» և «պահանջատիրության» փուլ է սկսվել։ Հենց «հայրենասիրության» ու «պահանջատիրության» շրջանակներում էլ «Վերջի բոլշևիկը» հրավիրում է Թուրքիայի նախագահին Հայաստան։
«Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,– հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Նկատենք, որ Սարգսյանի այս հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում։ Մասնավորապես՝ Ս. Սարգսյանը վստա՞հ է, որ ով էլ Թուրքիայում նախագահ ընտրվի ու որոշի գալ Երևան, ինքն է ընդունելու նրան։ Սարգսյանը վստա՞հ է, որ կձգի մինչև հաջորդ տարվա ապրիլի 24–ը։
Սարգսյանն ու իր թիմակիցներն այս օրերին շատ են խոսում սահմանադրական փոփոխությունների մասին։ Պարզից էլ պարզ է, որ այդ փոփոխությունները պետք են բացառապես Սերժ Սարգսյանին՝ վերարտադրվելու և մինչև մահ աթոռին մնալու համար։
Պարզ է նաև, որ ողջամիտ քաղաքական ուժերն ու հանրության լայն շերտերն այդ սահմանադրական հանրաքվեն օգտագործելու են իշխանափոխություն անելու համար։ Սարգսյանը դա լավ գիտի և վախենում է դրանից, քանզի շատ լավ հասկանում է, որ ԱԺ ոչիշխանական ուժերից առնվազն երեքը կտրուկ դեմ է այդ վերարտադրության սցենարին։ Իսկ դա նշանակում է, որ սահմանադրական հանրաքվեն վերափոխվելու է Սերժի հեռացման գործընթացի։
Սերժը հիմա տվայտանքների մեջ է։ Եթե նա գնա հանրաքվեի, ապա կարագացնի իր հեռացումը, իսկ եթե վերարտադրության ճանապարհային քարտեզը չներկայացնի իշխանական բուրգին, ապա «կաղ բադիկի» սինդրոմը կրկին նրան կգցի աթոռից։
Այնպես որ, հարց է, թե մինչև 2015–ի ապրիլի 24–ը Սերժը որտեղ կլինի՝ Բաղրամյան 26–ում, թե՞ Մելիք–Ադամյան փողոցում գտնվող իր կաբինետում։ Թեև Մելիք–Ադամյանի կաբինետում հայտնվելն էլ խիստ հարցականի տակ կդրվի, քանզի Բաղրամյան 26–ից հեռանալուց հետո ՀՀԿ–ում Սարգսյանին անմիջապես կհիշեցնեն, որ «հեռավոր» 2000թ. պահանջել են նրա հրաժարականը՝ կասկածելով «Հոկտեմբերի 27–ի» գործի բացահայտմանը խոչընդոտելու մեջ։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը, Թուրքիայի նախագահին Երևան հրավիրելու մասին հայտարարությունից բացի, մի քանի ուշագրավ մտքեր է հայտնել։ Մասնավորապես՝ նա քննադատել է ինքն իրեն։
«Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ»,– բոցաշունչ ելույթ է ունեցել Սարգսյանը։
Փաստորեն, Սարգսյանը քարը քարի վրա չի թողել տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությունից։ Հայտնի է, որ պատմաբանների հանձնաժողովին կողմ է արտահայտվել նաև պաշտոնական Երևանը։ Երևանի այդ դիրքորոշումն ամրագրված է հայ–թուրքական արձանագրություններում։ Սարգսյանն էլ համառորեն հետ չի կանչում ստորագրությունները։
Հետևաբար, ծիծաղելի է Անկարային մեղադրել և Էրդողանի վրա «մուննաթ» գալ պատմաբանների հանձնաժողովի պահով, երբ ինքդ ես համաձայնել պատմաբանների քննարկման առարկայի վերածել Ցեղասպանության հարցը։ Մինչդեռ, բավական է՝ Սերժը գնար Սփյուռքի ցանկացած համայնք և հարցներ` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ, և հանձնաժողովի ստեղծման հարցը կփակվեր։ Սերժը գնաց Սփյուռք, թուքումուր կերավ, բայց, միևնույն է, ստորագրեց արձանագրությունները՝ կողմ արտահայտվելով պատմաբանների հանձնաժողովին։ Մինչև այդ նա հասցրել էր Գյուլի այցելության ժամանակ հանգցնել Ծիծեռնակաբերդի լույսերը։
Ասելս այն է, որ հասկացանք, որ ոմանց վերջին հանգրվանը դարձել է «հայրենասիրությունը» և «պահանջատիրությունը», բայց դե, դա էլ չափ ու սահման ունի։ Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։
Հ.Գ.-2։ Սարգսյանը, Երևան հրավիրելով Թուրքիայի նախագահին, հերթական «կոզրն» է տվել մեր ոխերիմ հարևանների ձեռքը։
Նախ՝ այդ հրավերով կրկին «ստոպ» է տրվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, քանզի բոլորը կսպասեն Թուրքիայի արձագանքին, իսկ դա կտևի մինչև ապրիլի 24–ը։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը, ով էլ նա լինի, հնարավորություն կստանա մեկ տարի մանևրել ու նույնիսկ գալ Ծիծեռնակաբերդ՝ օգտագործելով Թուրքիայի լղոզված ձևակերպումները։ Արդյունքում՝ Թուրքիան հանգիստ կշարունակի մասնակի շրջափակման մեջ պահել Հայաստանը, ակտիվորեն միջամտել Ղարաբաղի հարցում, փակել Ցեղասպանության ճանաչման թեման ու, փաստորեն, ոչնչի դիմաց ստանալ ամեն ինչ։
Եվ ուրեմն, Սարգսյանի հրավերը հերթական չհաշվարկած ու շոու քայլերից մեկն էր։ Ուրիշ ոչինչ։
Եվ ծիծաղելի վիճակում են հայտնվում այն «վերլուծաբանները», որոնք ծովից ծով Հայաստանը կոմերցիոն նախագիծ են սարքել, իսկ «հայրենասիրությունը»՝ բիզնես, բայց գոնե այդ նախագծի ու բիզնեսի ձևական կողմը չեն պահպանում և գովերգում են Սարգսյանի «նախաձեռնողական» հրավերը։
Սերժ Սարգսյանը կմնա՞ մինչև ապրիլի 24–ը