Լրահոս

26.11.2010 11:30


Է. Շարմազանովը Գյուլին խորհուրդ է տալիս լպրծուն ու անհեթեթ հայտարարություններ չանել

Է. Շարմազանովը Գյուլին խորհուրդ է տալիս լպրծուն ու անհեթեթ հայտարարություններ չանել

Պաշտոնական այցով Շվեյցարիա մեկնած  Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, անդրադառնալով Ցյուրիխում ստորագրված հայ-թրքական արձանագրություններին, հայտարարել էր, թե այն կետում, որում այսօր հանգրվանել են, կարևոր դերակատարություն ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք ակնկալում ենք, որ գործընթացի հաջող եզրափակման համար հարգարժան Սարգսյանը համարձակորեն կշարունակի պահպանել մինչև օրս ցուցաբերած առաջնորդի և պետական գործչի իր գործելաոճը»,-ասել էր Գյուլը։

Արձագանքելով Գյուլի այս հայտարությանը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է.

-Թուրքիայի նախագահն ու այդ երկրի իշխանություններն ավելի ճիշտ կանեն՝ լպրծուն ու անհեթեթ հայտարարություններ անելու փոխարեն վավերացնեն արձանագրությունները, այլ ոչ թե միջազգային հանրության աչքերին թոզ փչեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը