Լրահոս

28.05.2014 15:28


Վլադիմիր Գասպարյանի պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ոչ մեկի չի ծեծել

Վլադիմիր Գասպարյանի պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ոչ մեկի չի ծեծել

Այսօր Սարդարապատ այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, պնդել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը չի ծեծել և առևանգել գորիսեցի եղբայրներին։

Հերքելով մամուլի հրապարակումները՝ Վ. Գասպարյանն ասել է, որ որևէ մեկը ձերբակալված չէ, դանակահարություն, առևանգում, ծեծ չի եղել։ Էյներ Խաչատրյանի նկատմամբ էլ քրեական գործ չի հարուցվել, քանի որ հանցակազմ չկա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը