Լրահոս

28.05.2014 17:19


Էդվարդ Նալբանդյան. «Հակառակորդի զինվելը մտահոգում է»

Էդվարդ Նալբանդյան. «Հակառակորդի զինվելը մտահոգում է»

Սարդարապատում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ

Հարց. Արդյո՞ք որևէ բան ստորագրվելու է Աստանայում

Պատասխան. Եթե որևէ բան ստորագրվելու լիներ, մենք կհայտարարեինք: Ինչ հայտարարված է՝ դա է լինելու:

Հարց. Այսինքն, չի՞ ստորագրվելու:

Պատասխան. Աստանան կլինի՝ կտեսնեք:

Հարց. Ինչպիսին է պաշտոնական Երևանի արձագանքը Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ:

Պատասխան. Պաշտոնական արձագանքը տեսեք մեր նախագահի շնորհավորականի մեջ, որն ուղարկվել է Ուկրաինայի նորընտիր նախագահին:

Հարց. Ճանաչու՞մ ենք, փաստորեն:

Պատասխան. Եթե Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին, ապա ինչպես կարող է մեկ այլ բան լինել:

Հարց․ Ի՞նչ փուլում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը։ Ի՞նչ են նախատեսում եռանախագահները։

Պատասխան. Բանակցային գործընթացն իր հունով շարունակվում է: Կարծում եմ` մի քանի օրից համանախագահները կլինեն Ադրբեջանում, որովհետեւ վերջին անգամ, երբ տարածաշրջանում էին, այցելեցին Հայաստան, Ղարաբաղ, հանդիպեցին ղեկավարության հետ, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը երկրում չէր: Մի քանի օրից կվերադառնան տարածաշրջան՝ հանդիպելու նաև Ադրբեջանի ղեկավարությանը:

Հարց. Ձեզ չի մտահոգում, որ հակառակորդը շարունակում է զինվել:

Պատասխան. Մտահոգում է և՛ ողջ միջազգային հանրությանը, և՛ եռանախագահող երկրներին, որոնք միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման և համապատասխան մեխանիզմի ստեղծման, որը կզբաղվի հրադադարի խախտման, միջադեպերի հետաքննություններով:

Այս խորագրի վերջին նյութերը