Տարածքները հանձնելու դիմա՞ց են «մեր հետ կիսվելու» թե՞… (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակի վաճառքի մասին տեղեկություններն այս անգամ ՀՀ իշխանությունները «նորովի» են մեկնաբանում:
Եթե նախկինում իշխանական գործիչներն հայտարարում էին, թե կապ չունի, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, նա ինքն է որոշում ում, ինչ եւ ինչքան վաճառել՝ այս անգամ զարմանալի «փաստարկ» են գտել ու հանրությանը հորդորում են «թեթեւ տանել» այդ փաստը:
Մասնավորապես, գեներալ Մանվել Գրիգորյանը Սարդարապատում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հարցին, թե մեզ համար սպառնալիք չէ՞, որ Ադրբեջանը զինվում է՝ վստահ հայտարարեց. «Փող ունի առնում ա, թող առնի, հետո մեր հետ կիսվելու ա էդ տեխնիկան» (մինչ այդ էլ մեկ այլ գործիչ էր հայտարարել, թե էդ զենքի 60 տոկոսը մերն է լինելու): Ըստ ամենայնի՝ Բաղրամյան 26–ը շրջաբերական է իջեցրել, ըստ որի՝ ռուսական զենքի հարցին պետք է այդ ձևով պատասխանել։
Թե ի՞նչպես, ե՞րբ է, ի՞նչ հանգամանքներում է Ռուսաստանից գնած իր զենքը Ադրբեջանը «կիսելու» հայկական կողմի հետ՝ մնում է անհայտ:
Ավելի ճիշտ՝ «չեն խորանում»: Սահմանի վրա հայ զինվոր ու հրամանատար է զոհվում, իսկ մեր փառապանծ գեներալները Երևանում հայտարարում են, թե Ադրբեջանը զենքով կիսվելու է իրենց հետ և չեն բացատրում, թե ինչպես է դա տեղի ունենալու, երբ մարդաքանակի ու տնտեսության առումով օր–օրի թուլանում ենք։
Չեն բացատրում, բայց հարցերը մնում են:
Օրինակ, առաջիկայում պատերազմը վերսկսվելո՞ւ է, թե՞ խաղաղ պայմաններում է ադրբեջանական կողմը մեզ հետ «կիսելու» իր գնած զենքը:
Իսկ գուցե սա դիտարկենք որպես տեղեկատվական պատերազմում առաջնային դիրքեր գրաված Ադրբեջանին սաստելու ձե՞ւ:
Ամեն դեպքում, անհասկանալի է ՀՀ իշխանությունների վստահությունը «զենքը կիսելու» առումով (սա այն դեպքն էլ չէ, որ ասենք Սաշիկ Սարգսյանը «փայ մտնի»):
Կամ գուցե ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ կառավարության առաջարկները, որ վերջերս հնչեցրեց ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, եւ որոնք, պարզվեց, համաձայնեցված են եղել նախագահականի եւ արտգործնախարարության հետ՝ սկսում են իրագործվե՞լ:
Հիշեցնենք, որ ըստ ամերիկյան առաջարկների՝ մենք պետք է հանձնենք ազատագրված տարածքները, Շուշիում ընդունենք ադրբեջանցիներին, նեղ կածանով կապենք Հայաստանն ու նախկին ԼՂԻՄ–ը և այս ամենի դիմաց ստանանք Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ կապված պլեբիսցիտային անորոշ խոստում։
Հիմա չլինի՞ թե «զենքը կիսելու» մասին պնդումները վերաբերում են այս առաջարկների կենսագործմանը:

Ասենք՝ «ազատագրված տարածքները հանձնելու դիմացվ ձեր զենքի կեսը տվեք մեզ» բանաձեւով:
Սրանցից ամեն ինչ սպասելի է:
Եթե բոլորը բացառում են պատերազմի վերսկսումը՝ ուրիշ ի՞նչ մտածել «զենքը մեր հետ կիսվելու ա» «դուխով» հայտարարություների մասին։
Կիմա Եղիազարյան