Լրահոս

29.05.2014 10:07


«Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ»

«Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու «արկածներին»՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե «լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ դանակահարություն, առեւանգում, ծեծ, իրականությանը չեն համապատասխանում»։

Այ, հիմա ամեն ինչ տեղն ընկավ։ Փաստորեն, ոստիկանության Գորիսի բաժանմունքի կողմից թյուրիմացաբար որոնվող Էյներ Խաչատրյանը մեկ օր անց ինքնակամ ներկայացել էր բաժանմունք, որպեսզի բացատրություն տա այն մասին, որ ինքը ոչինչ չի արել։ Հիմա արդեն հաստատ կարելի է խիստ նկատողություն հայտարարել Գորիսի ոստիկանությանը, որ իզուր տեղը աշխատանքներ են իրականացրել անմեղ երիտասարդին «հայտնաբերելու ուղղությամբ»։ Իսկ ահա Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանին, ով հայտարարել էր, թե դանակահարություն եւ ծեծ, իհարկե, եղել է, ու մեղավորները պիտի պատժվեն, կարելի է դատի տալ՝ անմեղ երիտասարդին չարամտորեն հերյուրելու եւ մարզի մթնոլորտը գաղջացնելու համար։
Ինչ վերաբերում է գոյություն չունեցած միջադեպի արդյունքում բացարձակապես չտուժած եղբայրներին, ապա ի՞նչ կարող ենք ասել. ամեն մարդ ինքն է որոշում իր կարգավիճակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը