Լրահոս

29.05.2014 21:36


Սնոուդենը ցանկանում է վերադառնալ ԱՄՆ

Սնոուդենը ցանկանում է վերադառնալ ԱՄՆ

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ մտադիր է դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ իրեն տրամադրված ժամանակավոր ապաստանի ժամկետը երկարացնելու խնդրանքով։ Այն ավարտվում է այս տարվա օգոստոսի 1-ին։

NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սնոուդենը նաև նշել է, որ իրեն հայրենասեր է համարում և ցանկանում է վերադառնալ ԱՄՆ։

«Եթե ինձ ընտրության հնարվորություն տրվեր՝ գնալու աշխարհի ցանկացած երկիր, ես կընտրեի հարազատ տունս»,–ասել է նախկին գործակալը։

Այս խորագրի վերջին նյութերը