Տնտեսական

29.05.2014 11:44


ՄԻ պաշտպանը էլեկտրաէներգիայի ծախսն անձամբ է վերահսկում

ՄԻ պաշտպանը էլեկտրաէներգիայի ծախսն անձամբ է վերահսկում

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ԱԺ–ում՝ 2013թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ, ասել է, որ ՄԻՊ–ը կարողացել է խնայողություններ անել՝ անգամ էլեկտրաէներգիայի ծախսերի առումով։

–Հավատացե՛ք, էլեկտրաէներգիան անձամբ եմ ստուգում, որ ճիշտ ժամանակին անջատվի։ Նաև որքան հնարավոր է խուսափում ենք գործուղումներից կամ գնում ենք դա հրավիրողների հաշվին։ Դրա շնորհիվ խնայողություններ ենք արել, և, անգամ, 2015թ. բյուջեում հավելումներ չենք խնդրի։ Խոստացել եմ նաև, որ մինչև իմ պաշտոնավարման ավարտը, եթե, իհարկե, մեծ սղաճ չլինի, թանկացումներ չլինեն,-հայտարարել է Կ. Անդրեասյանը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի բարձրացրած հարցին ի պատասխան էլ, որ 2012-2013թթ. պաշտոնապես 3 000-ից ավելի մանրածախ օբյեկտ է փակվել (ընթացիկ տարում`1600 խանութ, կրպակ և այլն), Կ. Անդրեասյանն ասել է.

–Սոցիալ-տնտեսական խնդիրները ՄԻՊ զեկույցում ներառված են, և ԱԺ առաջիկա լիագումար նիստում այն կքննարկվի ու մանրամասն կներկայացվի։ Համեմատության համար ասեմ, որ, օրինակ, 3 տարի առաջ ՄԻՊ գրասենյակ դիմում էր տարեկան մոտ 1 ընկերություն, իսկ այժմ դրանց թիվը 10–նյակ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը