Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության մի խումբ միաբաններ ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնել է, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ ՀՀ քաղաքացիություն ստացած խումբ միաբանների ազատելու պարտադիր զինվորական ծառայությունից։ Գործադիրը բավարարել է Արամ Առաջինի դիմումը։
«Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիություն ստացած Աբրահամ Զարեհի Աշքեանի (Թեհրան, Իրան), Սամուէլ Յովհաննեսի Լախոյեանի (Լիբանան), Յարութ Հրաչի Շխրտըմեանի (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Աբրահամ Յարությունի Մանուէլի (Կարակաս, Վենեսուելա) մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակահարմար է գտնում ՀՀ կառավարության որոշմամբ վերոնշյալ անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»,-ասել է Հրանուշ Հակոբյանը՝ հայտնելով, որ միաբաններն իրենց գործունեությունը շարունակելու են Սիրիայում և Լիբանանում: