Չինաստանը պատրաստվում է տարեկան երկու միլիոնով երկրում ավելացնել ծնելիությունը
Չինաստանի իշխանությունները պատրաստվում են տարեկան երկու միլիոնով երկրում ավելացնել ծնելիությունը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Վերջին շրջանում Չինաստանում վերանայվում է «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որը վարվում էր նախորդ դարի 70-ական թվականներից։
Հաղորդվում է, որ Չինաստանի ղեկավարությունը կոչ է անում տեղական իշխանություններին ընդլայնել կանանց և երեխաների առողջության պահպանման օբյեկտների կառուցումը և մեծացնել ծննդատների թիվը:
Նախորդ տարի Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել էր, որ այն ընտանիքներին, որտեղ ծնողներից մեկն իր ընտանիքում միակ երեխան է, թույլ կտրվի ունենալ երկրորդ երեխան: Նախկինում երկրորդ երեխա կարող էին ունենալ այն ընտանիքները, որտեղ երկու ծնողն էլ միակ երեխաներն էին։