Քաղաքագետ. «Աստանայում Հայաստանը դժվար թե ինչ-որ լուրջ փաստաթուղթ ստորագրի »
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրի ստորագրում։ Նիստին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը։
Այսօրվա ասուլիսին Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծիք է հայտնել, թե Աստանայում Հայաստանը դժվար թե ինչ-որ լուրջ փաստաթուղթ ստորագրի:
Միևնույն ժամանակ փորձագետը շատ հավանական է համարում, որ մինչև կառուցի աշխատանքային մեկնարկը Հայաստանը կարող է դառնալ դրա լիիրավ անդամը։
Որպես Հայաստանի անդամակցման ձգձգման պատճառ Մինասյանը անդրադարփավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ «ԼՂՀ-ն, հանդիսանալով չճանաչված պետություն, այդ թվում` հենց Հայաստանի կողմից, չի կարող կազմակերպության անդամ դառնալ։ Այդուհանդերձ, ընդհանուր ընկալմամբ, Հայաստանը և Արցախը մեկ տնտեսական տարածք են կազմում, և այդ առումով սահմանափակումներ չեն կարող լինել»,–ասել է քաղաքգետը։ Բանախոսի կարծիքով, Հայաստանի անդամակցման ձգձգման բուն պատճառը Ռուսաստանից հավելյալ արտոնություններ ստանալու ակնկալիքով Բելառուսի և Ղազախստանի կողմից իրականացվող մանիպուլյացիաներն են։