Ինչպես տեսնում եմ, խիյարը Երևանում նորից թարս ա բուսնել: Հերիք չէ, որ ամբողջ քաղաքը «գծապատել» են և էդ «գծապատումից» ստացած գումարի կեսից ավել գնում է հայտնի անձանց գրպանը, այլ ոչ թե ` քաղաքի բյուջե (էն էլ էն պարագայում, երբ մարդիկ, փաստորեն, մենքենան կայանելու համար փող են վճառում, բայց դիմացը փաստացի ոչ մի ծառայություն չեն ստանում), հիմա էլ ջրի է վերածվել էն նպատակը, որին ֆորմալ առումով կոչված էր ծառայել էդ «գծապատումը»` կարգավորել և ավելի ցիվիլ դարձնել մեքենան կայանելու գործընթացը, ինչը ենթադրում էր բազմաթիվ անհատ ձեռներեցներին օրենքով արգելել մեքենան կայանելու համար տեղում փող վերցնել վարորդներից; Բայց արի ու տես, որ օրենքը հերթական անգամ ոտնահարվեց, ձեռներեցները կրկին դուրս են հանել մարդկանց փող հավաքելու (դրա վառ ապացույցը կարող եք հանդիպել, օրինակ, Բանգլադեշի շուկայում), իսկ Երևանի քաղաքապետարանը աչք է փակում էս ամենի վրա:
Եվ ստացվում է, որ հերիք չէ, որ մարդիկ ստիպված են «գծապատված» տարածքներում փող վճարել, մի հատ էլ ստիպված են, ներողություն եմ խնդրում արտահայտության համար, «քեշ»–ով մուծվել արդեն անհատներին:
Հիմա մոտս այս ամենի կապակցությամբ երկու վարկած է առաջանում: Կամ ոմանց դուր չի եկել, որ կայանատեղերի բիզնեսն էս երկրի համար 1 փայ մտնողն է սեփականաշնորհել, և նրանք որոշել են, որ դա արդար չէ, և հիմա` մարդկանց դուրս հանելով, որոշել են վերականգնել արդարությունը, կամ էլ էդ համար 1 փայ մտնողը որոշել է, որ «գծապատումից» ստացած գումարն էդքան էլ մեծ գումար չէ և արժե վերականգնել նաև փող հավաքելու հին ձևը:
Ամեն դեպքում, վստահ եմ, որ երկու վարկածների պարագայում էլ վերևները տեղյակ են ստեղծված իրավիճակից և էս ամենը համաձայնված է իրենց հետ, քանի որ մենք մի էնպիսի երկրում ենք ապրում, երբ մարդիկ անգամ չեն էլ փռշտում առանց երկրի գլխավոր օլիգարխի իմանալու:
«Խիյարը Երևանում նորից թարս է բուսնել»

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից