Լրահոս

29.05.2014 14:08


Միկոյանի արձանի տեսքով տարոսիկներ Արտեմ Հարությունյանին

Միկոյանի արձանի տեսքով տարոսիկներ Արտեմ Հարությունյանին

–Կեցցե՛ Միկոյանը, Միկոյանը երևույթ էր, նա վիթխարի էր: Նա մեծ հայ է,–այսօր հրավիրված ասուլիսում Անաստաս Միկոյանի նկատմամբ իր հիացմունքն այսպես է հայտնել գրող, հրապարակախոս Արտեմ Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ Միկոյանի նման փայլուն քաղաքական գործչի համար այդ արձանը շատ փոքր է։ Որպես նրա արժանիք էլ՝ Ա. Հարությունյանը համարում է Սովետական Միության համար կարևորագույն փաստաթղթերի տակ Միկոյանի ստորագրության առկայությունը և սովետմիության տնտեսական ու ռազմական զարգացման գործում մեծ նշանակություն ունենալը։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հակադարձել է Արտեմ Հարությունյանին՝ ընդգծելով, որ Միկոյանի ստորագրած այդ «կարևորագույն» փաստաթղթերից մեկով էլ հազարավոր հայեր գնդակահարվեցին։

Իշխանյանը հավել է, որ, օրինակ, մեծ քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի միայն կիսանդրին են Երևանում դրել։

–Միկոյանի արձանը պետք է պայթեցնել,–հայտարարել է Իշխանյանը՝ որպես այլընտրանքային տարբերակ էլ առաջարկելով ամեն օր այդ արձանի ձեռքերը կարմիր գույնով ներկել։

Իսկ Երևանի քաղաքապետարանին Իշխանյանն առաջարկել է Միկոյանի արձանի տեսքով տարոսիկներ պատրաստել, մեկն էլ նվիրել Արտեմ Հարությունյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը