Լրահոս

29.05.2014 15:01


Սեյրան Օհանյան. «Բաքվի և Մոսկվայի միջև զենքի գործարքը մեզ համար սարսափելի չէ»

Սեյրան Օհանյան. «Բաքվի և Մոսկվայի միջև զենքի գործարքը մեզ համար սարսափելի չէ»

Հայաստանի պաշտպանության նախարարը հակված չէ քաղաքական ենթատեքստ տեսնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառքում: Մայիսի 29-ին Սեյրան Օհանյանն այդ մասին հայտարարել է լրագրողներին:

«Զենքի այդ գործարքում մեծ քաղաքականություն չկա, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ավելի բարձր մակարդակում է, կողմերի փոխադարձ աջակցությունն ավելի արդյունավետ է, քան Բաքվի և Մոսկվայի միջև բիզնես գործարքը: Ավելին, այդ գործարքը պատշաճ վերահսկողության ներքո է», - ասել է Օհանյանը:

Նա հավաստիացրել է, որ Հայաստանն իր ԶՈւ սպառազինության առումով ամենևին հետ չի մնում տարածաշրջանում առկա միտումներից:

«Եթե 1994 թվականի մայիսից ի վեր մեզ հաջողվում է առանց երրորդ ուժի պահպանել հաշվեկշիռը տարածաշրջանում մեր զորքերի որակի և մարտական ոգու շնորհիվ, ապա դա նշանակում է, որ հայկական բանակը մրցունակ է տարածաշրջտանում, և նրա հետ բոլորը հաշվի են նստում»,- հայտարարել է նախարարը:

Պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին` Օհանյանը նաև հավելել է, որ Բաքվի և Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցության հարցն, անշուշտ, մշտապես քննարկվում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնում, սակայն այդ առնչությամբ խուճապի մատնվել, ակնհայտորեն, չարժե:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը