Լրահոս

26.11.2010 12:03


ԵՀՄՖ-ը սթափվելու կոչ է անում

Օրերս տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ սփյուռքում տարվում են լուրջ աշխատանքներ Արցախին սատարելու  համար համազգային բանակի ստեղծման գործում: Միաժամանակ արտերկրում ոչ հայտնի անձնավորության կողմից /ռուսական «Ռեգնում»-ի էջերում/ այդ տեղեկությունն անվանվեց ապատեղեկատվություն: Փորձենք վերլուծել իրավիճակը' մեր հաջորդ քայլերը ճիշտ ընտրելու համար: Որքանով էր նախնական տեղեկատվությունը ճիշտ կամ սխալ մեր կարծիքով դրա քննարկումը չպետք է լիներ կարևոր, այլ այն հրաշալի միտքը, որը պետք է նաև կոչ ընդունել. կոչ համայն հայությանը: Այժմ վերլուծենք վեր ասածը:

ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովին մնաց մի քանի օր: Համընդհանուր կարծիք կա, որ գագաթնաժողովում փորձ է արվելու արցախյան հարցի լուծման մեջ առաջընթաց գրանցել, և չկա ոչ մի կանխագուշակում, որ այդ առաջընթցը կարող է ի նպաստ հայկական լինել: Ընդ որում, նույնիսկ եթե համաժողովի արդյունքում ոչինչ չգրանցվի դրանով Հայաստանի վիճակը չի լավանա, քանի որ Ադրբեջանի իշխանություններն անում են հուսահատ և վտանգավոր քայլեր արցախյան հարցն իրենց օգտին լուծելու համար: Այսօր արդեն դժվար գտնվի որևէ մեկը, որ բացառի Ադրբեջանի կողմից ամենաանմտածված, իր իսկ անվտանգությանը սպառնացող հուսահատական քայլ կատարելու'պատերազմ սանձազերծելու հնարավորությունը: Եվ անկասկած այդպիսի քայլի պատասխանը պետք է լինի ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի հայության ուժերի տոտալ մոբիլիզացումը: Համաշխարհային հայկական սփյուռքի բոլոր կենտրոնները պետք է մեկ մարդու պես աշխատեն  մեկ օր առաջ պատրաստ  լինելու, ես կասեի նույնիսկ Հայաստանից մեկ օր առաջ պատրաստ լինելու այդպիսի արհավիրքի դեպքում հայկական բանակին այնպիսի ռազմական օգնություն ցուցաբերելու, որ Ադրբեջանի իշխանությունները գիտակցեն, թե ինչ դժողքում իրենք հայտնվեցին: Չէ որ հոդվածում շատ  ճիշտ է ներկայացված, որ հայկական սփյուռքը համանման իրավիճակում ոչ միայն իր ուժերն է մոբիլիզացնելու Հայաստանին օգնելու համար, այլև օգտագործելու է իր հզոր պոտենցիալը Հայաստանին բարեկամ երկրներին ոտքի հանելու համար: Դրանում թող չկասկածեն ոչ հայ և ոչ էլ օտարազգի ընդդիմախոսները: Հատկապես օգնության ակնկալիքները հսկայական են, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Եվրոպայում և աշխարհում ընկալվելու է որպես ոչ տարածաշրջանային պատերազմի լուրջ հրահրում: Հենց այդ պատճառով համաշխարհային ռեակցիան լինելու է չափազանց խիստ և որոշիչ: Մենք չենք ուզում մասնակցել վերոհիշյալ տեղեկատվության ճիշտ կամ սխալ լինելու բանավեճին, այլ միայն հայտարարում ենք, որ իսկապես սփյուռքի կազմակերպությունների մոտ Արցախում պատերազմ սկսվելու վտանգն ընկալվում է լրջորեն և դրա վրա ազդելու ներքին պատրաստակամության մակարդակը շատ բարձր է: Ավելին, կատարվում են աշխատանքներ սփյուռքի կազմակերպություններին կայծակնորեն մոբիլիզացնելու և ագրեսիայի դեպքում սփյուռքահայության ողջ պոտենցիալն օգտագործելու համար: Իսկ այն կազմակերպությունները, որոնք դեռևս ամբողջությամբ չեն գիտակցում վտանգը, մենք կոչ ենք անում սթափվելու:

Եվրոպահայ և ամերիկահայ կազմակերպությունների կողմից տարվում են և մոտ ժամանակներս  առավել կծավալվեն աշխատանքներ' համաշխարհային սփյուռքի բոլոր կառույցներին իրավիճակը ճիշտ գնահատելու և օգնելու ուղղությամբ, ինչպես նաև անհրաժեշտ պահին ողջ հայության ուժերը մոբիլիզացնելու համար: Մոտ ապագայում դրա մասին ավելի շատ կխոսվի և ավելի շատ տեղեկատվություն կտրվի հայկական ԶԼՄ-ներին:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը