Մայիսի 29-ին՝ ժամը 14.27-ին, ահազանգ է ստացվել, որ Արփի-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 109-րդ կմ-ի մոտակայքում «ԳԱԶ-3110» մակնիշի 33 DU 675 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արփա գետը, ինչից վարորդ Վ. (ծնվ.1945թ.) և ուղևոր Ա. (ծնվ. 1954թ.) Հարությունյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վ. և Ա. Հ.-երին, ովքեր տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մեքենան շրջվել է Արփա գետը
Մայիսի 29-ին՝ ժամը 14.27-ին, ահազանգ է ստացվել, որ Արփի-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 109-րդ կմ-ի մոտակայքում «ԳԱԶ-3110» մակնիշի 33 DU 675 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արփա գետը, ինչից վարորդ Վ. (ծնվ.1945թ.) և ուղևոր Ա. (ծնվ. 1954թ.) Հարությունյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վ. և Ա. Հ.-երին, ովքեր տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: