Սերժ Սարգսյանն իր «նախաձեռնողական» և «արևմտամետ» քաղաքականության շնորհիվ հայտնվել է «свой среди чужих, чужой среди своих» (оտարների մեջ յուրային, յուրայինների մեջ օտար) կարգավիճակում։
Հանուն սեփական իշխանության ու այդ իշխանության վերարտադրության՝ Սերժ Սարգսյանը աճուրդի հանեց Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը։ Սկզբում «Ֆուտբոլային» դիվանագիտությունն էր, հետո՝ ԵՄ–ի հետ ասոցացումը, ապա Մաքսային միություն մտնելու գիշերային որոշումը։ Արդյունքում՝ մենք միջազգային ասպարեզում կորցրեցինք մեր դիրքերը։
Հայաստանն այսօր, կարելի է ասել, չունի դաշնակիցներ, մեր երկրին լուրջ չեն ընդունում բոլոր կենտրոններում։ Արևմուտքում մեզ չեն հարգում, Ռուսաստանում՝ չեն վստահում։ Այդ անվստահությունն է պատճառը, որ ՌԴ–ն ուժեղացնում է ոչ թե մեզ, այլ՝ Ադրբեջանին, իսկ այստեղ ուժեղացնում է իր ռազմաբազաները, քանզի տեսավ, որ Հայաստանում քաղաքականապես անմեղսունակ ու ղումարբազ իշխանություն է գործում, իշխանություն, որը պատրաստ է անձնական շահերից ելնելով՝ անտեսել պետության շահերը։
Սերժը մոտ չորս տարի բանակցում էր ԵՄ–ի հետ ասոցացման շուրջ։ Վերջին պահին, սակայն, նա նետվեց ՄՄ։ Սա չէր կարող հետևանքներ չունենալ։
Նկատենք, որ սխալ էր ինչպես ԵՄ–ի հետ նմանատիպ ասոցացման գնալը (Ուկրաինայի դեպքերը շատ խոսուն են), այնպես էլ՝ ՄՄ մտնելը։
Հիմա ստեղծվել է մի վիճակ, որի պայմաններում մեզ համար միջազգային ասպարեզում խոչընդոտներ են առաջացնում ոչ միայն թշնամաբար տրամադրված Թուրքիան ու Ադրբեջանը, այլ նաև այսպես կոչված դաշնակիցները։
Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի մասին։ Նազարբաևն առաջարկում է չնեղացնել Ալիևին, ու Ղարաբաղը չներառել Եվրասիական տնտեսական համակարգի մեջ, իսկ Հայաստանին ընդգրկել միության կազմ՝ ՄԱԿ–ի ճանաչած սահմաններով։ Իսկ դա նշանակում է, որ մենք լուրջ հակալոբբիստ ունենք Եվրասիական միության ներսում։
Նմանատիպ տեսակետ ժամանակին հայտնել էր նաև Բելոռուսի նախագահ Լուկաշենկոն։
ՌԴ–ն նման բան չի ասում, բայց Հայաստանի նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է (այնտեղ «օլուխ» չեն և հասկանում են, որ Սերժն իր հաճախորդների միջոցով Հայաստանում հակառուսական ակցիաներ է հովանավորում՝ սինխրոն աշխատելով թուրք–ադրբեջանական քարոզչամեքենայի հետ), որ Կրեմլում փորձում են Ադրբեջանի հետ լեզու գտնել, որպեսզի Կովկասը ձեռքներից չգնա Հայաստանի «բոմժական» արտաքին քաղաքականության պատճառով։ Ռուսներն Ադրբեջանին զենք են վաճառում, բայց դեռ այն մեր դեմ կիրառելու «դաբրոն» չեն տալիս, սակայն դա երկար շարունակվել չի կարող։ Ռուսները կողմ են «ստատուս քվոյի» պահպանմանը և այդ հարցում Հայաստանի շահերին նրանց շահերը համահունչ են, բայց եթե Հայաստանը շարունակի այսպես թուլանալ, ապա մեր անվտանգությունը լրջագույն կասկածի տակ կհայտնվի։
Սերժ Սարգսյանը փակուղի է մտցրել Հայաստանը։ Այդ փակուղուց ելքը ներքին կյանքում անհրաժեշտ փոփոխություններն են՝ իշխանափոխության պարտադիր նախապայմանով։
Հարմար առիթ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը Սերժն ուզում է օգտագործել վերարտադրվելու համար։ Հանրաքվեի գործընթացը, հետևաբար, պետք է վերածել իշխանափոխության ակտի։ Հանուն Հայաստանի ու Ղարաբաղի։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Ադրբեջանը ո՛չ ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի մեջ մտավ, ո՛չ էլ Մաքսային միությանն անդամագրվելու հայտ ներկայացրեց՝ պահպանելով բոլորի հետ հավասարակշռված հարաբերությունները։ Արդյունքում՝ Ադրբեջանի շահերի հետ և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում հաշվի են նստում։ Ադրբեջանը ոչ մեկին չի խաբել ու չի «քցել»։ Ալիևը հստակորեն առաջ է տանում իր երկրի շահերը՝ ի տարբերություն Ալիևի իշխանական համակարգին կրկնօրինակել ցանկացող «Վերջի բոլշևիկի»։
Պատահական չէ, որ ամերիկացիները անընդհատ խոսում են Հայաստանի կապիտուլյացիայի մասին, իսկ ռուսները զենք են վաճառում Ադրբեջանին։
Օբաման ու Պուտինն անգամ շնորհավորեցին Ադրբեջանին՝ 1918թ. հանրապետության ստեղծման կապակցությամբ։ Հայաստանն այդպիսի շնորհավորանք չստացավ։
Շնորհավորանքը, ինչպես ասում են, «ջհանդամը»։ Ամպեր են կուտակվել Հայաստանի ու Ղարաբաղի գլխին։ Սա՛ է Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» հետևանքը։ Եվ այդ հետևանքն է, որ պետք է վերացնել։
Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ օտար