Մայիսի 23-ին «Սևծովյան Միջազգային համալսարանում» կայացել է մշակութային փառատոն: Փառատոնի կազմակերպիչների խոսքերի համաձայն` Սևծովյան համալսարանում սովորում են ուսանողներ ավելի քան 20 երկրներից, և միջոցառման նպատակն է` ի դեմս համալսարանի ուսանողների, ծանոթացնել ուսանողներին տարբեր երկրների մշակույթի և ավանդույթների հետ: Չնայած որ տվյալ համալսարանում չկա Հայաստանի քաղաքացի ոչ մի ուսանող, բայց այնտեղ սովորում են մի քանի ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներ, և հայ ուսանողները որոշել են ներկայացնել հայկական մշակույթը այդ փառատոնին: Հայկական մշակույթը` երգ-պարը, ներկայացնելու պատիվ են ունեցել «Վրաստանի Հայ Համայնք»-ի պատանեկան, ուսանողական և երիտասարդական Միությունների ներկայացուցիչները: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան Միությանը կից ստեղծվել էր պարային համույթ: Պատանի սերնդին ժողովրդական պարեր սովորեցնող Համույթը ղեկավարում են կամավոր երիտասարդ պարողները: Անհրաժեշտ դրամական միջոցների բացակայության պատճառով համույթը դեռևս չունի նույնիսկ տարազներ և այլ նյութական և տեխնիկական բազա ելույթների համար: Մինչդեռ, ո՞րն է ավելի կարևորը պարի մեջ: Գեղեցիկ տարազը, թե՞ երիտասարդների ու պատանիների` պարելու և ազգային պարեր սովորելու ձգտումը...
Հենց դրանով էլ պայմանավորված է, որ երբ պատանի սկսնակ պարողները իմացան, որ համալսարաններից մեկում կայանալու է փառատոն, որի շրջանակներում իրենք կարող են ելույթ ունենալ և հանդիսատեսին ցույց տալ իրենց բազմամսյա աշխատանքի արդյունքը, երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար: Սկսվեցին առաջին հանրային ելույթի ակտիվ նախապատրաստական աշխատանքները: Եվ այստեղ արդեն երկրորդական պլան մղվեց հարցը, թե որտե՞ղ պետք է կայանա Պատանեկանի համույթի դեբյուտը: Հայտնի է, որ Թբիլիսիում գործող « Սևծովյան Միջազգային համալսարանը» նեղ հարաբերությունների մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Բավական է ընդամենը հիշել, որ 1995թ.-ին այն ժամանակվա Վրաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հետ բացում էին համալսարանը, իսկ համալսարանի պաշտոնական եռալեզու (վրացերեն, անգլերեն, թուրքերեն) կայքի վրացալեզու բաժնում այսօր էլ կարելի է կարդալ հետևյալը. «Սևծովյան համալսարանը» գտնվում է Թբիլիսիում` Վրաստանի մայրաքաղաքում: Վրաստանը տեղակայված է Կովկասյան լեռնաշղթայից դեպի հարավ` Սև և Կասպյան ծովերի արանքում: Հյուսիսից Վրաստանը սահմանակից է Ռուսաստանի հետ, արևելքից` Ադրբեջանի, իսկ հարավից` Թուրքիայի»: Այդ կերպ «Վրաստանի Հայ Համայնք»-ի ուսանողներն ու պատանինէրը պատրաստվում էին ներկայացնել հայկական մշակույթը այն ուսումնական հաստատությունում, որի պաշտոնական կայքում ամենակոպիտ ձևով չեզոքացված է նույնիսկ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը և գոյությունը: Եվ ահա ելույթի օրը... «Մշակութային» փառատոնին հավաքված հանդիսատեսի մեծամասնությունը թուրքեր ու ադրբեջանցիներ էին: Ներկա էին նաև պատվավոր հյուրեր` Վրաստանում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչներ: «Երեխաները շատ հուզված էին: Դա նրանց առաջին ելույթն էր, իսկ այն իրավիճակը, որում մենք գտնվում էինք, այնքան էլ ընկերական ու դրական չէր», -«Միության» հետ զրույցում ասաց Պատանեկան Միության համույթի երիտասարդ ղեկավար Դոնարան:
Դրությունը փառատոնում, իրոք, ընկերական չէր... Հենց փառատոնի ընթացքում հնչեցին հայկական երգերը, ադրբեջանցի ուսանողները սկսեցին ցուցաբերել անհասկանալի «ակտիվություն»: Մի քանի ուսանողներ` ադրբեջանական դրոշներով «զինված», սկսեցին ցուցադրական շրջել բեմի առջև, որտեղ ներկայանում էին հայ պատանի պարողները... Բայց այդ ամենն ու անհասկանալի արտահայտությունները դահլիճից չխանգարեցին հայ դպրոցականներին և երիտասարդներին բարեհաջող ելույթ ունենալ, ներկայացնել իրենց ազգային երգերն ու պարերը: «Մշակութային» փառատոնի ընթացքում «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկանի համույթը ներկայացրեց երկու պար` «Յարխուշտա» և «Մշո Քոչարի», ինչպես նաև մի քանի երգ սկսնակ երգիչներ` Նիկա Սարղաթյանի և Աննա Ղարիբյանի կատարմամբ: Ուշադրություն չդարձնելով այդ բոլոր տհաճ էմոցիաներին, որոնք զգում էին հայ դպրոցականներն ու ուսանողները, «մշակութային» փառատոնին ելույթ ունենալիս, կարևոր է մի բան. Պատանեկան Միության պարային համույթի դեբյուտը կայացավ: Կայացավ բարեհաջող: Առջևում պարային ուսուցումների երկար ժամեր են և հաջողված ելույթներ:
Պատանեկանի պարային համույթի մեկնարկը
Մայիսի 23-ին «Սևծովյան Միջազգային համալսարանում» կայացել է մշակութային փառատոն: Փառատոնի կազմակերպիչների խոսքերի համաձայն` Սևծովյան համալսարանում սովորում են ուսանողներ ավելի քան 20 երկրներից, և միջոցառման նպատակն է` ի դեմս համալսարանի ուսանողների, ծանոթացնել ուսանողներին տարբեր երկրների մշակույթի և ավանդույթների հետ: Չնայած որ տվյալ համալսարանում չկա Հայաստանի քաղաքացի ոչ մի ուսանող, բայց այնտեղ սովորում են մի քանի ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներ, և հայ ուսանողները որոշել են ներկայացնել հայկական մշակույթը այդ փառատոնին:
Հայկական մշակույթը` երգ-պարը, ներկայացնելու պատիվ են ունեցել «Վրաստանի Հայ Համայնք»-ի պատանեկան, ուսանողական և երիտասարդական Միությունների ներկայացուցիչները: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան Միությանը կից ստեղծվել էր պարային համույթ: Պատանի սերնդին ժողովրդական պարեր սովորեցնող Համույթը ղեկավարում են կամավոր երիտասարդ պարողները: Անհրաժեշտ դրամական միջոցների բացակայության պատճառով համույթը դեռևս չունի նույնիսկ տարազներ և այլ նյութական և տեխնիկական բազա ելույթների համար: Մինչդեռ, ո՞րն է ավելի կարևորը պարի մեջ: Գեղեցիկ տարազը, թե՞ երիտասարդների ու պատանիների` պարելու և ազգային պարեր սովորելու ձգտումը...
Հենց դրանով էլ պայմանավորված է, որ երբ պատանի սկսնակ պարողները իմացան, որ համալսարաններից մեկում կայանալու է փառատոն, որի շրջանակներում իրենք կարող են ելույթ ունենալ և հանդիսատեսին ցույց տալ իրենց բազմամսյա աշխատանքի արդյունքը, երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար: Սկսվեցին առաջին հանրային ելույթի ակտիվ նախապատրաստական աշխատանքները: Եվ այստեղ արդեն երկրորդական պլան մղվեց հարցը, թե որտե՞ղ պետք է կայանա Պատանեկանի համույթի դեբյուտը:
Հայտնի է, որ Թբիլիսիում գործող « Սևծովյան Միջազգային համալսարանը» նեղ հարաբերությունների մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Բավական է ընդամենը հիշել, որ 1995թ.-ին այն ժամանակվա Վրաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հետ բացում էին համալսարանը, իսկ համալսարանի պաշտոնական եռալեզու (վրացերեն, անգլերեն, թուրքերեն) կայքի վրացալեզու բաժնում այսօր էլ կարելի է կարդալ հետևյալը. «Սևծովյան համալսարանը» գտնվում է Թբիլիսիում` Վրաստանի մայրաքաղաքում: Վրաստանը տեղակայված է Կովկասյան լեռնաշղթայից դեպի հարավ` Սև և Կասպյան ծովերի արանքում: Հյուսիսից Վրաստանը սահմանակից է Ռուսաստանի հետ, արևելքից` Ադրբեջանի, իսկ հարավից` Թուրքիայի»: Այդ կերպ «Վրաստանի Հայ Համայնք»-ի ուսանողներն ու պատանինէրը պատրաստվում էին ներկայացնել հայկական մշակույթը այն ուսումնական հաստատությունում, որի պաշտոնական կայքում ամենակոպիտ ձևով չեզոքացված է նույնիսկ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը և գոյությունը:
Եվ ահա ելույթի օրը... «Մշակութային» փառատոնին հավաքված հանդիսատեսի մեծամասնությունը թուրքեր ու ադրբեջանցիներ էին: Ներկա էին նաև պատվավոր հյուրեր` Վրաստանում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչներ: «Երեխաները շատ հուզված էին: Դա նրանց առաջին ելույթն էր, իսկ այն իրավիճակը, որում մենք գտնվում էինք, այնքան էլ ընկերական ու դրական չէր», -«Միության» հետ զրույցում ասաց Պատանեկան Միության համույթի երիտասարդ ղեկավար Դոնարան:
Դրությունը փառատոնում, իրոք, ընկերական չէր... Հենց փառատոնի ընթացքում հնչեցին հայկական երգերը, ադրբեջանցի ուսանողները սկսեցին ցուցաբերել անհասկանալի «ակտիվություն»: Մի քանի ուսանողներ` ադրբեջանական դրոշներով «զինված», սկսեցին ցուցադրական շրջել բեմի առջև, որտեղ ներկայանում էին հայ պատանի պարողները... Բայց այդ ամենն ու անհասկանալի արտահայտությունները դահլիճից չխանգարեցին հայ դպրոցականներին և երիտասարդներին բարեհաջող ելույթ ունենալ, ներկայացնել իրենց ազգային երգերն ու պարերը:
«Մշակութային» փառատոնի ընթացքում «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկանի համույթը ներկայացրեց երկու պար` «Յարխուշտա» և «Մշո Քոչարի», ինչպես նաև մի քանի երգ սկսնակ երգիչներ` Նիկա Սարղաթյանի և Աննա Ղարիբյանի կատարմամբ: Ուշադրություն չդարձնելով այդ բոլոր տհաճ էմոցիաներին, որոնք զգում էին հայ դպրոցականներն ու ուսանողները, «մշակութային» փառատոնին ելույթ ունենալիս, կարևոր է մի բան. Պատանեկան Միության պարային համույթի դեբյուտը կայացավ: Կայացավ բարեհաջող: Առջևում պարային ուսուցումների երկար ժամեր են և հաջողված ելույթներ:
Վրաստանի հայ Համայնք