Լրահոս

29.05.2014 17:35


Սիրիայում նախագահական ընտրություններից հինգ օր առաջ ավելի քան 5 հազար զինյալ է ազատվել

Սիրիայում նախագահական ընտրություններից հինգ օր առաջ ավելի քան 5 հազար զինյալ է ազատվել

Նախագահական ընտրություններից հինգ օր առաջ Սիրիայի իրավապահ մարմիններն ավելի քան 5 հազար մարդ են բաց թողել, որոնք պայքարում էին ընդդիմության կողմից։ Այս մասին «Ալ–Վաթան» լրատվական ծառայությանը հայտնել է Հաշտեցման ազգային կոմիտեի ղեկավար շեյխ Ջաբեր Իսան։ Նրա խոսքերով՝ Համա նահանգում ստուգում է անցել և բաց թողնվել 4 հազար մարդ, Էլ–Հասիկայում՝ 600, Դերաայում՝ 400, Դեր–Զորում՝ 45։ Դամասկոսի ծայրամասում զինյալների հետ ուժի մեջ է մտել տարածքային հրադադարի համաձայնագիրը։ Ինչպես փոխանցում է «Ալ–Վաթան»–ը, զինված խմբավորումների անդամները դուրս կբերվեն Քադամ, Ջուրաթ–Շարիբաթի, Պորտ–Սաիդ և Էլ–Մաազունիա շրջաններից։ Զինյալները պետք է հանձնեն իրենց մոտ առկա բոլոր զենքերը և ականապատ տարածքների քարտեզները, ինչպես նաև ստորերկրյա թունելները։ Նրանք, ովքեր կդադարեցնեն դիմադրությունը, կանցնեն ՆԳՆ–ում ստուգում և հետագայում կարող են Ազգային պաշտպանության ուժերի շարքերն անցնել։ Ծայրահեղական իսլամիստներին հնարավորություն կտրվի լքել քաղաքը Հաջր–էլ–Ասվադի ուղղությամբ, որտեղ դեռ պահպանվում են խռովարարների օջախները։

«Ալ–Վաթան»–ը նշում է, որ Հալեպում՝ Սիրիայի հյուսիսում, բանակային ստորաբաժանումները համապատասխան գործողություններ են իրականացնում, որպեսզի մաքսիմալ կերպով անվտանգ դարձնեն քաղաքի արևմտյան շրջանները, որտեղ հունիսի 3-ին ընտրություններ են տեղի ունենալու։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը