Լրահոս

29.05.2014 21:21


Բացասական միգրացիան սալդոն եռամսյակային կտրվածքով կազմել է 31.8 հազար մարդ

Բացասական միգրացիան սալդոն եռամսյակային կտրվածքով կազմել է 31.8 հազար մարդ

2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից հեռացողների թիվը կազմել է 511 հազար մարդ, տարեկան աճը` 21,4 %, որոնցից 306.2 հազար եղել են Հայաստանի քաղաքացիներ, տարեկան աճը`21,4 %.

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նույն ժամանակահատվածում ժամանողների թիվը կազմել է 479.2 հազար, տարեկան աճը`18.3%, որից 277,7 հազարը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, տարեկան աճը` 18.3%:

Բացասական միգրացիան սալդոն եռամսյակային կտրվածքով կազմել է 31.8 հազար մարդ, մեկ տարում կրճատվելով 14,2 %:

Ըստ վիճակագրության, ուղևորահոսքի ընդհանուր ծավալը պետական սահմանի անցակետերում կազմել է 990,3 հազար մարդ, տարեկան կտրվածքով աճելով 19.8 %:

Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական ցուցանիշներ։

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը