Հրճվելու բան չկա, նույնիսկ տհաճություն ես զգում ու կարեկցանքով ես նայում համացանցում տարածված տեսանյութը, որում Սերժ Սարգսյանի այլայլված դեմքն է:
Ընդամենը օրեր առաջ իր երկրի ներսում համագումարային ամբիոնից նա վստահ խոսում էր Մաքսային միություն մտնելուց հետո հնարավոր տնտեսական զարգացման մասին, իսկ հետո էլ մեծահոգաբար Թուրքիայի ապագահ նախագահին Հայաստան այցելելու հրավեր էր անում, իսկ ահա մեկնելով Աստանա՝ մռայլվեց ու խեղճացավ մի վայրկյանում:
Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պետությունների ղեկավարները չափազանց «անողոք» վարվեցին Սերժ Սարգսյանի հետ:
Մարդը եկել էր ընդամենը ծափահարելու այդ միության հիմնադրման մասին պայմանագրի ստորագրման պատմական արարողության ժամանակ, բայց ծափահարելով չէր պրծնելու. պարզվեց Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն կարեւորում են Ալիեւի կարծիքը, որ նամակի ձեւով վերջինս փոխանցել էր Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելոռուսի նախագահներին:
Նազարբաեւը մատուցեց այդ անակնկալը, որ իրականում շոկային էր Սերժ Սարգսյանի համար: Այնքան շոկային, որ վերջինս չկարողացավ անգամ մեկ-երկու բառով հակադարձել: Թեկուզ միայն կարող էր ասել, թե ի՞նչ կապ ունի Ալիեւը այս միության ձեւավորման ու բանակցությունների հետ, որ նրա կարծիքն այդքան կարեւորում եք:
Սակայն չկարողացավ որեւէ բառով առարկել ալիեւյան «վերդիկտը» լուրջ փաստարկ համարող երեք պետությունների ղեկավարներին:
Ակնհայտ է, նշված միության հիմնադիր անդամ պետությունների մոտեցումը, որ, այո՛, Հայաստան, ցանկանո՞ւմ ես անդամակցել Եվրասիական տնտեսական համակարգին, ուրեմն՝ կարող ես ընդգրկվել միայն ՄԱԿ-ի կողից ճանաչված սահմաններով, առանց Ղարաբաղի (ինչի մասին էլ հայտնել է իր նամակում Ալիեւը):
Այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է բնորոշել Աստանայում Սերժ Սարգսյանի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը:
Բայց ասված է՝ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»:
Սերժ Սարգսյանի անցած տարիների վարած արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության հետեւանքը սա էր լինելու:
ԵՄ ասոցացումից Մաքսային միություն կտրուկ շրջադարձերը հանգեցնելու էին Սերժ Սարգսյանի հանդեպ վստահության եւ հարգանքի կորստի երկու կողմից էլ:
Բայց հիմա ավելի տհաճ է լսել իշխանական ճամբարից հնչող ձայներն ու բացականչությունները, որ անեծքի են նման:
Այդ կողմերից Աստանայում կատարվածին արձագանքները մոտավորապես այս ոճի են՝ «Վա՜յ, թաղեմ ձեզ, բա մի հատ չէիք կարում էդ նամակը նախօրոք ցույց տալ Սերժ Ազատիչին, բա ընտենց ա՞ բարեկամությունը, ո՞նց կարելի ա մարդուն հրավիրել ու քաշել: Ըստեղ համ էլ մեղավոր ա մեր դիվանագիտական կորպուսը, որը պետք ա իմանար էդ նամակի մասին»:
Մի խոսքով, անիծում ու հայհոյում են բոլորին, բացի՝ Սերժ Սարգսյանից:
Եվ ոչ ոք դեռ չի քննարկում հարցը՝ մինչեւ հուլիսի 1-ը, երբ նախատեսված է ՀՀ-ի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը՝ Սերժ Սարգսյանը այդ ի՞նչ կախարդական փայտիկով է ամեն բան «ֆռռացնելու» այնպես, որ ալիեւյան կարծիքը դառնա զրոյական եւ Ղարաբաղի հետ կապված խնդիր չառաջանա։
«Ձեր նմաններ խայտառակել Ռեսպուբլիկան»

Կիմա Եղիազարյան