Բաց նամակ նախարարին. «Պարո՛ն Աշոտյան, զսպե՛ք ձեր ախորժակը»
Պարո՛ն Աշոտյան, զսպե՛ք ձեր ախորժակը, կասեցրեք ճարտարագիտական կրթության վերջնական քայքայմանը հանգեցնող Ձեր գիշատիչ քայլերը.
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը դեմ է Պոլիտեխնիկի հետ միավորմանը:
Ճարտարապետության և շինարարության Հայսատանի ազգային համալսարանի կոլեկտիվը, ինչպես նաև մի շարք պրոռեկտորների դեմքով նրա ղեկավարությունը կտրականապես դեմ են Պոլիտեխնիկի հետ միացման գործընթացին: Երկու ճարտարագիտական բուհերի միացման գործընթացի մասին հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանը, այն բանից հետո, երբ Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնը «իր դիմումի համաձայն» լքեց Արա Ավետիսյանը:
Պարոն Աշոտյանը իր հայտարարության ժամանակ ներկայացրեց Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնի թափուր լինելու հանգամանքը իբրև լավագույն առիթ, նախկինում խորհրդային ժամանակաշրջանում մեկ միասնական բուհի կազմում եղած այս բուհերի վերամիավորման համար: ԿԳ նախարարը նաև նշեց, որ մեր հանրապետության համար երկու ճարտարագիտական բուհ ունենալը մեծ շռայլություն է: Համաձայն նախարարի 88-ի երկրաշարժից հետո, Պոլիտեխնիկի ճարտարապետության և շինարարության թևի ֆակուլտետների հիման վրա նոր բուհի կազմավորումը հիմնավոր էր, իսկ ներկայումս նման առանձին բուհ ունենալու կարիք չկա: Կարծես պարոն Աշոտյանը մոռացել է, որ ճայաստանի տարածքը 88-ից հետո չի դադարել սեյսմիկ լինելուց և այն, որ երկրաշարժի զոհերի թվի շատ լինելը պայմանավորված էր շինարարության վատ որակով, շինությունների նախագծման ոչ պատշաճ մակարդակով ու մեր սեյսմիկ գոտու պահանջներին անհամապատասխանություններով:
Ակնհայտ է, որ ճարտարապետության և շինարարության ուղղվածությամբ առանձին բուհ ունենալը մեր հանրապետության համար հույժ կարևոր հանգամանք է, ինչը հասուն մոտեցման պարագայում երբեք չի կարող դիտարկվել իբրև շռայլություն, քանի որ այն անմիջականորեն առնչվում է մեր ազգային անվտանգության հետ:
Որքանով է այդ ամենը գիտակցում ՀՀ ԿԳ ներկայիս նախարարը դժվար է ասել, բայց այն, որ Պոլիտեխնիկի հետ կատարվածը և դրան հաջորդած զարգացումները որոշ ուժերի կողմից ժողովրդին և երկրի ղեկավարությանը ներկայացվում են խեղաթյուրված լույսի ներքո դա փաստ է: Նախարար Աշոտյանը փորձում է քողարկել իր քայլերի արդյունքում Պոլիտեխնիկի փաստացի կործանումը և դա արվում է բուհական համակարգում նոր՝ էլ ավելի աղետալի խնդիր ծնելու եղանակով, ինչպես նաև հետագայում որոշ դիվիդենտների ակնկալիքով:
Խոսելով ժամանակակից տերմինաբանությունից, թե Արա Ավետիսյաևը և թե Հովհաևևես Թոքմաջյանը Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում նախարար Արմեն Աշոտյանի պրոյեկտներն են: Արա Ավետիսյանը Պոլիտեխնիկ բերվեց այն եղանակով, ինչը բացառեց որևէ մրցույթ ռեկտորի պաշտոնի համար: Շատ արագ նա նախաձեռնեց որոշակի շինարարական և վերանորոգողական տիպի աշխատանքներ, որոնց արդյունքում փոշիացվեց կոլեկտիվի կողմից կուտակված շուրջ մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ: Այդ գումարները մսխվել են Պոլիտեխնիկի ուսումնական պրոցեսին որևէ կերպ չօժանդակող նախաձեռնություններում, որոնք գովազդվել են նախարար Աշոտյանի կողմից:
Արա Ավետիսյաևի ռեկտորի պաշտոնից հարկադրաբար հեռանալը, ինչպես նաև Պոլիտեխնիկի ֆինանսական ներուժի սպառումը ստիպել են նախարարին իր ուշադրությունը ուղղել դեպի երկրորդ ճարտարագիտական բուհ՝ Ճարտարապետության ն շինարարության հայաստաևի ազգային համալսարան, ուր մեզ հաջողվել է կուտակել բավականին տպավորիչ գումար:
Կազմակերպության կուտակած գումարները հաճախ դառնում են փորձանք, այղ իսկ կազմակերպության համար, քանի որ մեր իրականության մեջ կան պետական հզոր վարչական լծակների տեր և այղ գումարներին տիրանալ ցանկացող անձինք: Սցենարը գրեթե միշտ նույն է կազմակերպության գլուխ բերվում է մի անձ, ով արագ հասցնում է այն բանկրոտի՝ մեկնարկելով կոռուպցիոն ռիսկեր կրող պրոյեկտներ: Այնուհետև տարբեր տիպի վերակազմակերպումների և օպտիմալացումևերի պատրվակով կազմակերպության մնացած ակտիվները տրոհվում և վաճառվում են: Ասվածը միգուցե «ընկալելի» կլիներ արտադրական կամ առևտրային կազմակերպությունների դեպքում, բայց արի ու տես, որ մեր ժամանակներում նման բան կարող է պատահել նաև ուսումնական հաստատության հետ, պարզապես Պոլիտեխնիկի պարագայում, կոլեկտիվի ընդվզման այւդյուևքում շեևք-շիևություններին հերթը չհասավ:
Ճարտարապետության և շինարարության Հայաստաևի ազգային համալսարանի կոլեկտիվին հաջողվել է տարիների ընթացքում կուտակել մոտ երկու միլիարդ դրամ: Մեր համալսարանում աշխատավարձերը միշտ փոքր են եղել մնացած բուհերի աշխատավարձների հետ համեմատած, ինչի շնորհիվ է նաև հաջողվել կուտակվել այդ գումարը: Ճարտարապետության և շինարարության համալսարանի տարածքը փոքր է և ուսումնական պրոցեսների բնույթն այնպիսին է, որ հնարավորություն չի տալիս որոշ անձանց մեկնարկել այնպիսի բլեֆ ծախսատար նախագծեր, որոնց թույլ կտային այդ երկու միլիարդ դրամ գումարի արագ փոշիացումը: Այնուհանդերձ միանալով Պոլիտեխնիկի հետ այդ գումարները նույնականանում են և, հետևաբար, բացվում են նրանց սպառման բազմաթիվ «արդյունավետ» ձևեր: Ակնհայտ է, որ Պոլիտեխնիկի և Ճարտարապետության և շինարարության համալսարանի միացման հիմքում ընկած է հենց այդ հանգամանքը, այլ ոչ թե նախարար Աշոտյաևի երկու կամ երեք ֆրազների շրջանակներում բերված հիմնավորումը:
Ցավալի է, բուհակաև համակարգում էական վերակառուցում է նախաձեռնվում, իսկ նախարարը այդ ամենը հիմնավորում է մի քանի նախադասությամբ, բացակայում է որևէ վերլուծություն, որևէ լուրջ հիմնավորում կամ հետազոտություն: Նախարարի նման պահվածքը առնվազն լուրջ չէ: Նման նախարար ունենալը շատերին կթվար չափազանց ծիծաղելի, եթե դա չլիներ այդքան ողբերգական:
Այս ամենը Ճարտարապետության և շինարարության համալսարանի կոլեկտիվը քաջ գիտակցում է և ամեն կերպ փորձում է խուսափել Պոլիտեխնիկի թալանված լինելու բախտին արժանանալուց: Այդ ստումով ակնկալվում է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյաևից օգնությունը ճարտարապետության և շինարարության համալսարանը քաղաքաշինության նախարարության ենթակայության տիրույթ տեղափոխելու հարցում, որին օժանդակելու համար պատրաստել է ամրագրված ստորագրություններով ուղերձ հանրապետության նախագահին: Բայց ինչպես տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից, ամենազոր նախարար Աշոտյաևը անզիջում է, բուհերը միավորվելու են և վերջ:
Ի դեպ, զարմանալի կերպով իր ելույթներում պարոն Աշոտյաևը միշտ պաշտպանում է իր մեղսակից' Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանիև, միշտ մատնանշելով, որ նրա ղեկավարման օրոք մեր հարևան բուհում էական խնդիրներ չեն նկատվել: Այդ նույն տեսակետը, բայց միայն պոլիտեխնիկից դուրս, պաշտպանում և կրկնում է ռեկտորի ներկայիս ժ/պ պարոն Թոքմաջյաևը: Թվում է, թե Ավետիսյանի ռեկտորության վերաբերյալ Պոլիտեխնիկի կոլեկտիվի բացասական կարծիքը և ղրան համահունչ Նախագահի վերահսկողակաև ծառայության եզրակացությունը նախարարի համար ոչինչ չեն նշանակում:
Նախարարը ամեն կերպ փորձում է քողարկել ռեկտորի իր դրածո Ավետիսյանի Պոլիտեխնիկի համար ունեցած վատ հետևանքները: Ցավալի է, որ ճարտարապետության և շինարարության համալսարանի կործանումը իրականացվում է նրա նախկին ռեկտոր Թոքմաջյաևի ձեռքերով: Ըստ ամենայնի բուհերի միացման արդյունքում ճարտարապետության ն շինարարության համալսարանի գումարների տնօրինման հնարավորությունը հենց այն գինն է, որը պատրաստ է վճարել Հովհաևնես Թոքմաջյաևը «նորացվող» Պոլիտեխնիկի ռեկտոր դառնալու համար: Այլ կերպ ասած, պայտն Թոքմաջյաևը պատրաստ է զոհաբերելու իր նախկին կոլեկտիվի տարիների վաստակը, թույլ տալով նրա թալանումը, ելնելով նորաստեղծ միավորվող համալսարանի ոեկտոր դաոնալու իր նեղ անձնական մղումներից:
Այդ իսկ պատճառով ռեկտորի ժ/պ-ն անվերապահորեն կրկնում է ԿԳ նախարարի ասածը, այնինչ գումարների մսխման հետևանքով նա «նոսրացրել» է ուսումնական պրոցեսը, ուսանողների հետ շաբաթական 30 ժամ աշխատելու փոխարեն այսուհետ Պոլիտեխնիկում նախատեսվում է աշխատել 25 ժամ: Համաձայն մեր գործընկերների ասածի կոլեկտիվում և ուսանողության մոտ հուզումներից խուսափելու համար ռեկտորի ժ/պ բազմիցս խոստովանել է, որ ուսումնական պրոցեսի «ամորձատումը» հարկադրված քայլ է' Պոլիտեխնիկը գումար չունի:
Ասվածը եզրափակեևք ՀՀ ԿԳ նախարար պարոն Աշոտյաևին ուղղված կոչով. «Պարոն նախարար, զսպեք ձեր ախորժակը, կասեցրեք ճարտարագիտական կրթության վերջնական քայքայմանը հանգեցնող Ձեր գիշատիչ քայլերը, դադարեցրեք ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջոցների փոշիացմանը ուղղված միջոցառումները, բավարարվեք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ Պոլիտեխևիկ-ի Ձեր կողմից իրականացված կործանումով»:
Ճարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մի խումբ աշխատակիցներ
Բաց նամակ նախարարին. «Պարո՛ն Աշոտյան, զսպե՛ք ձեր ախորժակը»