Լրահոս

30.05.2014 10:18


Մանկավարժական համալսարանում ևս շատերը դեմ են պարտադիր կուտակային համակարգին

Մանկավարժական համալսարանում ևս շատերը դեմ են պարտադիր կուտակային համակարգին

Լրատվական կայքերից մեկում հրապարակում էր եղել այն մասին, թե Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից դեռևս ոչ ոք դիմում չի գրել և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից չի հրաժարվել: Ես ինքս նշված բուհի շրջանավարտ եմ և մինչ օրս էլ սերտ կապ ունեմ շատերի հետ։ Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր ՀՊՄՀ մի քանի տասնյակ դասախոսներ և աշխատակիցներ պատվիրված նամակներ են ուղարկել բուհի ղեկավարությանը, որոնք, հուսով եմ, բուհի ղեկավարությունը ոչ թե թաքցնում է, որպեսզի կարողանա ճնշումներ գործադրել և ստիպել հետ վերցնել դիմումները, այլ պարզապես նյութի հրապարակման պահին նամակները դեռևս հասցեատիրոջը չեն հասել։
Ինչևէ, անհրաժեշտ համարեցի տեղեկացնել հասարակությանը, որ ՀՊՄՀ-ում ևս շատերը դեմ են պարտադիր կուտակային համակարգին, իսկ ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը աջակցելու բոլոր նրանց, ում նկատմամբ փորձ կարվի որևէ տիպի ճնշում գործադրել։
ԲՀԿ պատգամավոր
Վահան Բաբայանի ֆեյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը