Տնտեսական

30.05.2014 11:34


Գյուղատնտեսության համար տարին անհաջող է

Գյուղատնտեսության համար տարին անհաջող է

Այսօրվա ասուլիսին Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հայտնել է, որ գյուղատնտեսության համար տարին կարելի է գնահատել անհաջող։ «Կարկուտը ամեն ինչ վնասեց»,-նշել է բանախոսն՝ ընդգծելով, թե տարվա վերջում ասվելու է, որ ունեցել ենք «աննախադեպ» բերք ու հերթական անգամ կհայտարարվի, որ գյուղատնտեսության ոլորտում տարին «ռեկորդային» էր:
«Ունենք Թերլեմեզյանն ավարտած պաշտոնյաններ, որոնք շատ լավ թվեր են նկարում: Արդյունքում` տարին կավարտենք «հաղթանակով»,- ասել է Բերբերյանը:
Ինր վերաբերում է ծիրանի բերքին, ապա ըստ Ագրարագյուղացիական միավորման նախագահի՝ կարկուտի պատճառով այս տարի ծիրան չենք ունենա և այն կկազմի ընդհանուր բերքի ընդամենը 10-15 տոկոսը: Իսկ ծիրանի միջին գինը, ըստ Հ.Բերբերյանի, կլինի 500-1000 դրամ:
«Սա նշանակում է, որ ծիրան չի արտահանվի, մենք էլ ծիրան չենք ուտի, կամ էլ յուրաքանչյուր մարդու բաժին կհասնի ընդամենը 1 կգ ծիրան»,-նշել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը