Հնդկաստանում անչափահաս քույրերին խմբակային բռնաբարել, այնուհետև սպանել են
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Կատրա գյուղում 14 և 15-ամյա քույրերը ենթարկվել են խմբակային բռնաբարության, ինչից հետո նրանց սպանել ու կախել են ծառից։
Ողբերգությունը տեղի է ունեցել դաշտում, որտեղ անչափահաս քույրերը, զուգարան չլինելու պատճառով, փորձել են հոգալ իրենց բնական կարիքները։
Դեպքի առնչությամբ 3 տղամարդ է ձերբակալվել, այդ թվում՝ երկու ոստիկան:
Զոհերի համագյուղացիներն իրենց բողոքն են հայտնել լուռ ցույցով:
«The Guardian»-ը գրում է, որ Հնդկաստանում ամեն 22 րոպեն մեկ բռնաբարություն է տեղի ունենում: