Սիրիայում ծայրահեղականները սպանել են 15 եզդիների, այդ թվում՝ 5 մանկահասակ երեխայի
Սիրիայի հյուսիսում գտնվող Տելալել գյուղում «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպությունը սպանել է 15 եզդիների, որոնցից 5-ը մանկահասակ երեխաներ են: Սպանվածներից ամենակրտսերը 2 տարեկան է, իսկ տարեցը` 80 տարեկան: Ահաբեկիչները գյուղ են ներխուժել գիշերը ժամը 3-ին: Նրանք կրակ են բացել խաղաղ բնակչության վրա, որի հետևանքով էլ սպանվել են եզդիները: Ինչպես «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությանը տեղեկացնում են Սիրիայի եզդի համայնքի ներկայացուցիչները, ահաբեկիչների նպատակն է բնակավայրը դատարկել եզդիներից, և նրանք այդ նպատակին հասնելու համար չեն խնայում ոչ ոքի: Բնակչության շրջանում վախի մթնոլորտ է տիրում: Սիրիայի եզդիական համայնքը նաև դիմում է միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին, որպեսզի ուշադրություն դարձնի եզդիների նկատմամբ իրականացվող անմարդկային հալածանքներին:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ տեղեկատվական կենտրոն