Ռ. Հակոբյան. «Իր սխալների համար Հայաստանը չպետք է մեղադրի ուրիշներին»
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌուբենՀակոբյանը երեկ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հնչեցրած հայտարարությունը բնական է համարում։
–Պետքչէհայհոյելուքննադատել. յուրաքանչյուրնառաջնորդվումէի՛րպետական,ազգայինշահով: Հայաստանիշահն էլ այնէ, թեորքանո՞վԱրցախըկլինիՀայաստանիհետ,–ասել է Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ եթե այդ հարցը չի լուծվում, մեր երկիրն իր որոշումները վերանայելու խնդիր ունի.
–Հայաստանի իշխանության կողմից ինչ-որարձագանքպետքէլինի։ Նման բան ասվել էր նաև Մինսկում, Ղազախստանն էլմիքանիանգամնմանհայտարարությունհնչեցրելէ: Պարզապես,եթեՀայաստանիհետպայմաններիլեզվովենփորձումխոսել, պետքէպատրաստլինել և համարժեքքայլերձեռնարկել։
Նա անընդունելի է համարում տարբեր կառույցներում Արցախը Հայաստանից անջատելը, քանի որ Արցախը՝ որպես ինքնիշխան պետություն, չի զիջում ոչ Կոսովոյին, ոչ էլ Ղրիմին։
–Հայաստանիդիվանագիտությունըլրջագույնսխալներէթույլտվել ևիրսխալներիհամարչպետքէմեղադրիուրիշներին: Մերազգայինանվտանգությանևպետությանհետագազարգացման առումով մենք կանգնած ենք լրջագույնմարտահրավերներիառաջ,–ասել է Ռ. Հակոբյանը:
Ռ. Հակոբյան. «Իր սխալների համար Հայաստանը չպետք է մեղադրի ուրիշներին»
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հնչեցրած հայտարարությունը բնական է համարում։
–Պետք չէ հայհոյել ու քննադատել. յուրաքանչյուրն առաջնորդվում է ի՛ր պետական, ազգային շահով: Հայաստանի շահն էլ այն է, թե որքանո՞վ Արցախը կլինի Հայաստանի հետ,–ասել է Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ եթե այդ հարցը չի լուծվում, մեր երկիրն իր որոշումները վերանայելու խնդիր ունի.
–Հայաստանի իշխանության կողմից ինչ-որ արձագանք պետք է լինի։ Նման բան ասվել էր նաև Մինսկում, Ղազախստանն էլ մի քանի անգամ նման հայտարարություն հնչեցրել է: Պարզապես, եթե Հայաստանի հետ պայմանների լեզվով են փորձում խոսել, պետք է պատրաստ լինել և համարժեք քայլեր ձեռնարկել։
Նա անընդունելի է համարում տարբեր կառույցներում Արցախը Հայաստանից անջատելը, քանի որ Արցախը՝ որպես ինքնիշխան պետություն, չի զիջում ոչ Կոսովոյին, ոչ էլ Ղրիմին։
–Հայաստանի դիվանագիտությունը լրջագույն սխալներ է թույլ տվել և իր սխալների համար չպետք է մեղադրի ուրիշներին: Մեր ազգային անվտանգության և պետության հետագա զարգացման առումով մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ,–ասել է Ռ. Հակոբյանը:
7or.am