Լրահոս

30.05.2014 15:42


Երևանում տեղի կունենա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը

Երևանում տեղի կունենա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը

Հունիսի 2-ին Երևանում տեղի կունենա ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։

Խորհդակցության մեկնարկը տեղի կունենա Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նախատեսված է խորհրդակցության մասնակիցների այցելությունն Արցախ, որտեղ նրանց կընդունի Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը