Լրահոս

31.05.2014 10:00


Տաթևիկ Պողպատյան

Տաթևիկ  Պողպատյան

Որքան էլ հայաստանցիների մեծ մասը չի ընդունել և շարունակում է չընդունել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը՝ որպես ՀՀ նախագահ, այնուամենայնիվ, նա այս պահին փաստացի դեռ շարունակում է գտնվել Բաղրամյան 26-ում, հետևաբար դրսում ներկայանում է որպես յուրաքանչյուրիս նախագահ և որպես մեր պետության առաջին դեմք:

Պատահական չէ, որ առաջինէյեմական քարոզիչները պարբերաբար հրապարակ են նետում այն «սուպերառաջադեմ» տեսակետը, թե, այո՛, Ազատիչը լեգիտիմ չէ, և, մեղմ ասած, լավը չէ, բայց եկեք մոռանանք նրան. նա անցած թեմա է, և, ի վերջո, արդեն մոդայիկ չէ խոսել նրա կամ ՀՀԿ-ի մասին: Ահա այս՝ առաջին հայացքից «միամիտ», «ինքնաբուխ» և «սուպերմոդայիկ» տեսակետի տարածման հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը պետության ազգային անվտանգությանն ուղիղ վնաս հասցնող Սերժ Սարգսյանին և նրա ռեժիմին իշխանությունից հեռացնելու առաջնային խնդրից շեղելն է:

Բայց, ինչպես ասում են, իրականությունից չես փախչի. Ազատիչը իշխանության ղեկին է, և ինչպես երեկ ու այսօր, այնպես էլ վաղը շարունակելու է երկրի ներսում մեզ բոլորիս անխտիր թալանել ու հարստահարել, իսկ դրսում՝ խայտառակել, ուստի հարկավոր է լրջանալ և ազգովին պայքարել Սերժ Սարգսյանին և նրա հանցագործ ռեժիմը իշխանությունից վերջնականապես հեռացնելու համար:

https://www.facebook.com/pogp.tatev/posts/4141098343260

Այս խորագրի վերջին նյութերը