Լրահոս

31.05.2014 10:12


«Արի տուն» ծրագրի «քյարը»

«Արի տուն» ծրագրի «քյարը»

Նախօրեին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, դինելով ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանին, ասել էր. «Մեկն էլ քո աղջիկն էր, որ ամուսնացրեցինք հենց այդ ծրագրի արդյունքում»,- նկատի ունենալով «Արի տուն» ծրագիրը:

Նախարարի ասածի վերաբերյալ «Չորրորդ իշխանությունը» գրել է. «Չէ, եկեք իրար հասկանանք: Եթե հանրապետական պատգամավորի դուստրը մտադիր է ամուսնանալուց հետո մեկնել երկրից, ապա ծրագիրը պիտի կոչվի ոչ թե «Արի տուն», այլ «Գնա՛ տնից», իսկ եթե նորաստեղծ ընտանիքը (որին, ի դեպ, երջանկություն ենք մաղթում) մտադիր է ապրել Հայաստանում, այդ դեպքում մեզ օրենսդրական փոփոխություններ են պետք: Մասնավորապես, պետք է օրենք ընդունել, որ այսուհետ պատգամավոր կարող են ընտրվել առնվազն երեք դուստր ունեցողները, ինչն էապես կխթանի հայրենադարձության գործընթացը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը