Արամայիս Գրիգորյան. «Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ բացատրությունները տրվել են»
Մի քանի օր առաջ ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում նախարար Արամայիս Գրիգորյանի և «Բնապահպանության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արտակ Գրիգորյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել: Նախարարի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ «զրույցը բարձր տոների է անցել այն բանից հետո, երբ նախարարը դժգոհել է Արտակ Գրիգորյանի ցածր պատրաստվածությունից։ Նա չի կարողացել պատշաճ հաշտվետվություն ներկայացնել իր ղեկավարծ կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ»:
«Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ բացատրությունները տրվել են»,– այսօր Ազգային ժողովում հայտարարել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններ անել: