Տնտեսական

31.05.2014 12:33


Գյուղնախարար. «Եթե ցոգոլ կա, ծիրան էլ կլինի»

Գյուղնախարար. «Եթե ցոգոլ կա, ծիրան էլ կլինի»

Այսօր ԱԺ–ում ընթացող քննարկումների ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարց է ուղղվել, թե հաշվի առնելով եղանակային աղետի հետևանքները՝ գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարվա ավարտին աճը արդյոք հնարավո՞ր է։

Նախարարը պատասխանել է. «Կարկուտը ամեն տարի եղել է և լինելու է, բայց այն չի կարող ամբողջ հանրապետության առումով վնասել, քանի որ լինում է տեղային: Ամեն տարի 200-300 համայնք կարկուտից տուժում է, և դա մեր համար սովորական երևույթ է»։

Ինչ վերաբերում է ծիրանի սպասվելիք բերքին, ապա նա նշել է, որ նախորդ տարի 88 հազար տոննա բերք է ստացվել, սակայն այս տարի 8-10 հազար տոննա ծիրան է սպասվում։ Սերգո Կարապետյանը հավելել է նաև, որ եթե ցոգոլ կա, ծիրան էլ կլինի.

«Հիմա ամբողջ շուկան ողողված է ծիրանի ցոգոլով, ուրեմն կա, չէ՞, ծիրան, որ ցոգոլ են վաճառում: Այնպես որ, ծիրանի բերք էլ ենք ունենալու ու արտահանելու էլ ենք»,–ասել է նախարարը՝ հայտարարելով, թե այս տարի աճ ոլորտում կլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը