ԱՄՆ Սպիտակ տան նոր մամուլի խոսնակ է նշանակվել Ջոշ Էռնստը։ Մինչ այդ նա Ջեյ Քարնիի տեղակալն էր, հրաժարական է տվել։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լրագրողներին։
Նույն օրը նա հայտնել էր նաև վետերանների հարցերով նախարար Էրիկ Շինսեկիի հրաժարականի մասին։ Քարնին հայտնել է, որ կլքի պաշտոնը հունիսի կեսերին։ Սակայն Էռնստը կանցնի լիազորությունների կատարմանն առաջիկա օրերին, քանզի ուղեկցելու է Օբամային Եվրոպա ուղևորությունում հունիսի 2-7–ը, մինչդեռ Քարնին կմնա Վաշինգտոնում։ Օբամայի խոսքերով՝ Քարնին դարձել է նրա «մոտիկ ընկերներից և վստահելի խորհրդականներից մեկը»։
ԱՄՆ Սպիտակ տան նոր մամուլի խոսնակն է Ջոշ Էռնստը

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։