Լրահոս

31.05.2014 22:18


«Ձեր նմանները խայտառակում են Արևմուտքը»

«Ձեր նմանները խայտառակում են Արևմուտքը»

Բոլորի հետ ուզում եմ կիսվել իմ այս մտքերով, ուզում եմ, որ բոլորը սա կարդան: Մեր երկրում գոյություն ունեն մարդիկ, ովքեր իրենց արևմտամետ են հռչակել և իբր թե պայքարում են Հայաստանի շահերի համար, մեր ժողովրդի զարգացման ու եվրոպական ընտանիքին ինտեգրվելու համար, սակայն իրականում խայտառակում են Արևմուտքն ու արևմտյան արժեքները:

Այլոց թվում առանձնանում է Արման Բաբաջանյանն ու Արամ Զավենի Սարգսյանը: Բաբաջանյանը երեկ խայտառակեց Արևմուտքը նրանով, որ իր կայքով տարածեց մի լուր, որից ստացվում է, թե ԵՄ անդամ երկրի իշխանությունների վրա ազդեցություն ունի շարքային հայ քրեական հեղինակությունը, ով ստիպել է իտալացիներին մեր երկրում պարգևներ բաժանել: Նման տիպի մտքերը խայտառակում են Արևմուտքը, արևմտյան արժեհամակարգն ու ցույց տալիս այն, որ մեր երկրի «արևմտամետները» շարքային «ժուլիկներ» են, ովքեր իրենց տգիտությունն ու ոչնչությունը թաքցնում են «արևմտյան արժեքների» աշխարհի տակ, բայց պետք եղած դեպքում խայտառակում են Արևմուտքը:

«Սիրողական» մակարդակով արևմտամետությամբ զբաղվող մեկ այլ անձ վերջին շրջանում Բաբաջանյանին տված հարցազրույցում ապուշություններ դուրս տվեց, թե սրանից հետո պիտի բոլորը հեռու մնան Արևմուտքից, քանզի եթե նման մարդիկ են Արևմուտքը ներկայացնում, ապա կարելի է ասել, որ այնտեղ լավ բան չկա և այլն: Ժողովուրդ ջան, ուրեմն, էս Արամ Զավենիչը մի գովալ-գովաց Նազարբաևին Ղարաբաղի վերաբերյալ հնչեցրած հայտարարության մասով (և դա անում է Սպարապետի եղբայրը), շատ գովաց Տիգրան Սարգսյանին` անվանելով նրան «առաջադեմ գործիչ»` փաստացիորեն ծաղրելով այն 250 հազ մարդուն, ով նախկին վարչապետի պատճառով լքել էր երկիրը: Ամենածիծաղելին այն էր, որ Զավենիչն իրեն անվանեց «գործարար»: Այ մի հատ թող բոլորին պատմի մեր հարգարժան «արևմտամետ-գործարարը», թե ինչպե՞ս է նա այդ գործարանը ստացել, ինչի՞ համար են նրան դա նվիրել:

Ավարտեմ միտքս «Միմիոն» ֆիլմից մի դրվագով, բայց բառերը փոխած. «Ձեր նմանները խայտառակում են Արևմուտքը»:

Հ.Գ. Հետաքրքիր կլինի հասնել նրան, որ պաշտոնական Իտալիան արձագանքի հայ հեղինակության ազդեցության մասին հիշատակված տեղեկատվությանը:

Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը