Լրահոս

01.06.2014 12:16


Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականության այլ ուղղությունների, ինչպես նաև ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Երկրի ղեկավարը կարևորել է նման հանդիպումները` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները և մեր համատեղ քայլերը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնում են, որ հանդիպումից առաջ Բակո Սահակյանն առանձնազրույց է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը