Երբ նախագահական պալատից ասում են «մոտ օրերս»՝ դա նշանակում է հենց հաջորդ օրը: Թեպետ բոլորը հենց Աստանայում էին սպասում, որ Սերժ Սարգսյանը գոնե մի երկու բառով կհակադարձի Նազարբաեւին, սակայն, ինչպես հայտնի է, նա այնտեղ պապանձվեց ու ոչինչ չասաց:
Իսկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հայտարարեց, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ հարցերին ՀՀ նախագահը մոտ օրերս առիթ կունենա անդրադառնալու:
Պարզվեց, սակայն «առիթը» ավելի շուտ եղավ, քան կարելի էր պատկերացնել:
Հիանալի՛ է: Բայց եթե այդքան օպերատիվ է գործում Սարգսյանը՝ ի՞նչն էր նրան խանգարում, որ խոսեր Աստանայում եւ ոչ թե «բերանը ջուր առած» նստեր:
Իսկ այնտեղից վերադառնալուց հետո հետաքրքիր է, ի՞նչ շրջանակ է ընտրել Սերժ Սարգսյանը «սիրտը բացելու» համար:
Քաղաքական ուժերն ու հանրությունը երկու օր է ակտիվորեն քննարկում են Աստանայում տեղի ունեցածը, Ալիեւի պահանջագիր-նամակը, որ ներկայացրեց Ղազախստանի նախագահը, ինչով Ադրբեջանի նախագահը ԵՏՄ հիմնադիր պետությունների ղեկավարներին հայտնում է, որ այդ միությանը Հայաստանի անդամակցությունը պետք է լինի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Ղարաբաղի: Եվ քաղաքական ուժերն ու հանրությունը, մեղմ ասած, անհասկանալի են համարում Սերժ Սարգսյանի լռությունը ԵՏՄ-ի նիստում, իսկ նա վերադառնալով Հայաստան՝ անմիջապես գնում է ՀՀԿ ջահելների մոտ, որ պատասխանի նրանց հարցերին:
Կարծես, այս երկրում միայն ՀՀԿ ջահելներն են ապրում եւ ՀՀԿ առաջնորդն էլ հաշվետու է միայն նրանց առաջ:
Ինչեւէ, Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ եւ պատասխանելով նրանց հարցերին՝ մասնավորապես հայտարարել է հետեւյալը. «Իսկո՞վէասել, որմենքՂարաբաղովենքմտնելուՄաքսայինմիություն: Այդպիսիբանչիեղելևչիէլկարողլինել, որովհետևՂարաբաղըգոնեմերօրենսդրությամբ, գոնեմերպատկերացումներովՀայաստանիմասչէայսօրկազմում: ԻսկորՄաքսայինմիությաննանդամակցելընպաստումէԼեռնայինՂարաբաղիխնդրիլուծմանըսամիանշանակէ: Իհարկե, Նազարբաևիհնչեցրածըտհաճէր, բայցդաորևէվնասչիկարողմեզտալ»։
Այսպես, փաստորեն, Աստանայում նրա լռությունը համաձայնության նշան էր, թե Նազարբաեւի հնչեցրածին եւ թե Ալիեւի պահանջին:
Իմացանք նաեւ մտքինը, որ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից մինչ օրս խնամքով թաքցնում էր: Առանց Ղարաբաղի ենք մտնում ՄՄ եւ ընդհանրապես ինքը ե՞րբ է ասել, որ Ղարաբաղով ենք մտնելու ՄՄ: Իսկ ՀՀԿ վերնախավի անդամները մինչ օրս պնդում էին, թե առանց Ղարաբաղի ոչ ոք չի պատրաստվում անդամակցել այդ միությանը, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն մեկ միասնական տարածք են ու եթե անդամակցենք, ապա միայն Ղարաբաղի հետ:
Բայց պարզվում է Սերժ Սարգսյանի մտքով նման բան երբեք չի անցել՝ ինչ Ղարաբաղ, ինչ բան՝ «Իսկ ո՞վ է ասել, որ մենք…»: Այս հարցադրումը հիշեցնում է մի տաս տարի առաջ նրա հնչեցրած հայտնի հարցը՝ «Իսկ ո՞վ է ասել, որ Աղդամը մեր հայրենիքն է»:
Մի խոսքով, Նազարբաեւի հնչեցրածը ճիշտ է տհաճ էր, բայց միաժամանակ հաճելի ու անվնաս Սերժ Սարգսյանի համար: Դրա համար էլ մարդն այնտեղ լռում էր:
Միայն հասկանալի չէ, թե ՄՄ-ն ինչո՞վ է նպաստելու ԼՂ խնդրի լուծմանը, երբ այդ կառույցը համարվում է տնտեսական միություն, իսկ Հայաստանն էլ «բրախելով» Ղարաբաղին, նույն է թե՝ հրաժարվելով հայկական երկրորդ պետության անվտանգության երաշխավորի դերից՝ միայնակ է անդամակցում ՄՄ-ին:
Լռությունը համաձայնության նշան էր
Երբ նախագահական պալատից ասում են «մոտ օրերս»՝ դա նշանակում է հենց հաջորդ օրը: Թեպետ բոլորը հենց Աստանայում էին սպասում, որ Սերժ Սարգսյանը գոնե մի երկու բառով կհակադարձի Նազարբաեւին, սակայն, ինչպես հայտնի է, նա այնտեղ պապանձվեց ու ոչինչ չասաց:
Իսկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հայտարարեց, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ հարցերին ՀՀ նախագահը մոտ օրերս առիթ կունենա անդրադառնալու:
Պարզվեց, սակայն «առիթը» ավելի շուտ եղավ, քան կարելի էր պատկերացնել:
Հիանալի՛ է: Բայց եթե այդքան օպերատիվ է գործում Սարգսյանը՝ ի՞նչն էր նրան խանգարում, որ խոսեր Աստանայում եւ ոչ թե «բերանը ջուր առած» նստեր:
Իսկ այնտեղից վերադառնալուց հետո հետաքրքիր է, ի՞նչ շրջանակ է ընտրել Սերժ Սարգսյանը «սիրտը բացելու» համար:
Քաղաքական ուժերն ու հանրությունը երկու օր է ակտիվորեն քննարկում են Աստանայում տեղի ունեցածը, Ալիեւի պահանջագիր-նամակը, որ ներկայացրեց Ղազախստանի նախագահը, ինչով Ադրբեջանի նախագահը ԵՏՄ հիմնադիր պետությունների ղեկավարներին հայտնում է, որ այդ միությանը Հայաստանի անդամակցությունը պետք է լինի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Ղարաբաղի: Եվ քաղաքական ուժերն ու հանրությունը, մեղմ ասած, անհասկանալի են համարում Սերժ Սարգսյանի լռությունը ԵՏՄ-ի նիստում, իսկ նա վերադառնալով Հայաստան՝ անմիջապես գնում է ՀՀԿ ջահելների մոտ, որ պատասխանի նրանց հարցերին:
Կարծես, այս երկրում միայն ՀՀԿ ջահելներն են ապրում եւ ՀՀԿ առաջնորդն էլ հաշվետու է միայն նրանց առաջ:
Ինչեւէ, Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ եւ պատասխանելով նրանց հարցերին՝ մասնավորապես հայտարարել է հետեւյալը. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»։
Այսպես, փաստորեն, Աստանայում նրա լռությունը համաձայնության նշան էր, թե Նազարբաեւի հնչեցրածին եւ թե Ալիեւի պահանջին:
Իմացանք նաեւ մտքինը, որ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից մինչ օրս խնամքով թաքցնում էր: Առանց Ղարաբաղի ենք մտնում ՄՄ եւ ընդհանրապես ինքը ե՞րբ է ասել, որ Ղարաբաղով ենք մտնելու ՄՄ: Իսկ ՀՀԿ վերնախավի անդամները մինչ օրս պնդում էին, թե առանց Ղարաբաղի ոչ ոք չի պատրաստվում անդամակցել այդ միությանը, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն մեկ միասնական տարածք են ու եթե անդամակցենք, ապա միայն Ղարաբաղի հետ:
Բայց պարզվում է Սերժ Սարգսյանի մտքով նման բան երբեք չի անցել՝ ինչ Ղարաբաղ, ինչ բան՝ «Իսկ ո՞վ է ասել, որ մենք…»: Այս հարցադրումը հիշեցնում է մի տաս տարի առաջ նրա հնչեցրած հայտնի հարցը՝ «Իսկ ո՞վ է ասել, որ Աղդամը մեր հայրենիքն է»:
Մի խոսքով, Նազարբաեւի հնչեցրածը ճիշտ է տհաճ էր, բայց միաժամանակ հաճելի ու անվնաս Սերժ Սարգսյանի համար: Դրա համար էլ մարդն այնտեղ լռում էր:
Միայն հասկանալի չէ, թե ՄՄ-ն ինչո՞վ է նպաստելու ԼՂ խնդրի լուծմանը, երբ այդ կառույցը համարվում է տնտեսական միություն, իսկ Հայաստանն էլ «բրախելով» Ղարաբաղին, նույն է թե՝ հրաժարվելով հայկական երկրորդ պետության անվտանգության երաշխավորի դերից՝ միայնակ է անդամակցում ՄՄ-ին:
Կիմա Եղիազարյան