Վիրահայոց թեմի մեկօրյա դպրոցներում ավարտվեցին տարեվերջյան քննությունները
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում գործում են երկու մեկօրյա դպրոցներ, որտեղ ցանկացողները կարող են սովորել մեսրոպատառ հայերենը, ծանոթանալ Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը:Ուսուցումը այստեղ երկամյա է: Անկախ տարիքից, երբեմնի ոչ իրենց մեղքով արմատներից կտրված շատ ու շատ հայերի այս դպրոցներում տրվում է մայրենին սովորելու հնարավորություն:
Այս ուսումնական տարում Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա Մարգարե» կիրակնօրյա դպրոցներում սովորում էր շուրջ 200 սան: Ըստ գործող ծրագրի, ուսումնական տարվա վերջում անց են կացվում փոխադրական և ավարտական քննություններ՝ ի հայտ բերելու սաների ստացած գիտելիքները:
Ընթացիկ տարվա մայիսի 24-25-ին երկու՝ դպրոցների հայերենի ուսուցման առաջին դասարաններում անցկացվեցին փոխադրական քննություններ: Ընդհանուր առմամբ քննություններին մասնակցեցին շուրջ 70 առաջին դասարանցիներ: Քննական հանձնաժողովի գնահատմամբ, որի կազմում էին Թեմի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը, Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը, «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանը և հայոց լեզվի ուսուցչուհիներ Ռոզա Զոհրաբյանը և Թամարա Գաբոյանը, երկու դպրոցների սովորողներն էլ դրսևորեցին բավարար գիտելիքներ, քանզի նրանք կարողացել էին հաղթահարել գրաճանաչության դասընթացը և մայրենիից ստացել նախնական գիտելիքներ: Արդյունքում հայտնի դարձավ, որ հայերենի ուսումնառությունը արդեն երկրորդ տարում երկու դպրոցներում միասին շարունակելու են 60-ից ավելի հայորդիներ: