Լրահոս

02.06.2014 11:59


Էթիկայի հանձնաժողով. Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները

Էթիկայի հանձնաժողով. Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները
ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները։ Նման որոշում է կայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում՝ քննարկելով 4 լրագրողների դիմումը՝ ընդդեմ պատգամավորի։
Ինչպես նիստից հետո «Փաստինֆո»-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հանձնաժողովի որոշումը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կհրապարակվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում եւ կտեղադրվի պաշտոնական կայք-էջում։
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա:
Թեև նախապես դիմումատուները խնդրել էին կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի լրագրողներից, սակայն հետագայում վերանայել են դիմումի պահանջը: Նրանք պահանջում են ճանաչել Ա.Մովսիսյանի կողմից պատգամավորի վարքագծի կանոնների խախտումը: Լրագրողները հանձնաժողովին ներկայացրել են նաև իրենց պահանջն ապացուցող տեսանյութ:
Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել է. «էս կապիկներին էլ հանե՛ք ստից»:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը