Բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման` 2014թ. մայիսի 5-ին` ժամը 24.00-ի սահմաններում, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ իրեն, օրենքի խախտմամբ, ձեռնաշղթաներով շղթայակապված վիճակում տևական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին: Կատարվում է նախաքննություն:
Բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման` 2014թ. մայիսի 5-ին` ժամը 24.00-ի սահմաններում, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ իրեն, օրենքի խախտմամբ, ձեռնաշղթաներով շղթայակապված վիճակում տևական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն: