Լրահոս

02.06.2014 19:28


Անչափահասներին ներգրավել էր մուրացկանության մեջ

Անչափահասներին ներգրավել էր մուրացկանության մեջ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու և գողության գործով ամաբստանյալ Արման Գիվարգիզովը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա Արման Գիվարգիզովը, երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած Արարատի, Միսակի և Վռամի ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, 2013թ. հունվար ամսին նրանց հավաքագրել է եւ ներգրավել մուրացկանության մեջ։
Մեղադրանքի համաձայն՝ Գիվարգիզոովը մինչև մարտի 19-ը շահագործել է անչափահասներին` ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
Մասնավորապես՝ նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ Արման Գիվարգիզովը 2013թ. հունվարի կեսերին Մաշտոցի պողոտայում գտնվող ինտերնետ ակումբում ծանոթացել է գործով տուժող, անչափահաս Արարատի հետ, ապա, օգտվելով անփաչահասի խոցելի վիճակից, քանի որ վերջինս փախել էր տնից, բնակության վայր չուներ, հայրը վաղուց լքել էր ընտանիքը ու մեկնել ՌԴ, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել ու մինչև մարտի 19-ը շահագործել է նրան:

Մանրամասները՝ pastinfo.am-ում

Այս խորագրի վերջին նյութերը