Լրահոս

02.06.2014 14:05


«Ինչպես ջնջել Video I made for my friends վիրուսը»

«Ինչպես ջնջել Video I made for my friends վիրուսը»
Բազմաթիվ այցելուների խնդրանքով այսօր մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես ջնջել վերջերս «Ֆեյսբուքում» մեծ տարածում գտած Video I made for my friends վիրուսը: Ովքեր չգիտեն, ասեմ, որ այն ներկայացնում է մի փոքր ծրագիր, որի վրա սեղմելով՝ շարքից դուրս են գալիս «Google Chrome» ինտերնետ դիտարկիչի կարգավորումները և «Ֆեյսբուքի» օգտատիրոջից անկախ՝ նրա պատի վրա տարածվում է այդ վիրուսը: Այսպիսով, մեծ դժվարությամբ իմ համակարգչի վրա այդ վիրուսը տեղադրելուց հետո միայն կարողացա հասկանալ, թե ինչպես դրա դեմն առնել: Վիրուսը համակարգչի մեջ տեղադրվում է միայն այն դեպքում, երբ ներբեռնում եք Video Player.exe ֆայլը և աշխատացնում: Դրանից անմիջապես հետո այն կատարում է իր «սև» գործը և փակում «Google Chrome»-ը: Այնուհետև «Chrome»-ը բացելուց և «Ֆեյսբուք» մտնելուց հետո Ձեր պատի վրա տեղադրվում է այդ վարակված գրառումը:
1.Նախևառաջ եկեք ստուգենք, թե արդյոք Ձեր «Google Chrome»-ը վարակվա՞ծ է այդ վիրուսով: Ստուգելու համար «Google Chrome»-ում գրեք chrome:extensions և սեղմեք Enter: Եթե այդ էջը չբացվի, ուրեմն 100%-ով վարակված եք վերոնշյալ վիրուսով: Իսկ եթե այդ էջը բացվի, միևնույն է, ապահովության համար կատարեք ներքևի քայլերը:
2.Բացեք Task Manager ծրագիրը (Ctrl+Shift+Esc կամ Windows-ի Taskbar-ի վրա աջ քլիք արեք ու ընտրեք Task Manager):
3.Աշխատող ծրագրերի ցուցակում նշեք Video Player.exe ծրագիրը և սեղմեք Delete կամ End Task:
4.Բացեք համակարգչի Startup կարգավորումները: Windows 8-ի դեպքում այդ կարգավորումները գտնվում են 2-րդ քայլում բացված Task Manager-ում...
Մանրամասենրը՝ armblog.net–ում։

Այս խորագրի վերջին նյութերը