Լրահոս

02.06.2014 14:46


Արտակ Դավթյան. «Լռությունն ամենաճիշտ պատասխանն էր»

Արտակ Դավթյան. «Լռությունն ամենաճիշտ պատասխանն էր»

Այսօրվա ասուլիսին ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադառնալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ելույթին՝ ասել է. «Ինձ թվում է, որ յուրաքանչյուրի համար առնվազն հաճելի չէ լսել այն, ինչ Ղազախստանի նախագահն ընթերցեց։ Հետո մենք իմացանք, որ կարծես թե այդ նամակը ոչ միայն Ղազախստանի նախագահին էր ուղարկել, այլ նաև մնացած երկու նախագահներին էլ։ Այն, ինչ ընթերցվեց Ղազախստանի նախագահի կողմից, ուղղված էր Ադրբեջանի նախագահին, միայն ու միայն Ադրբեջանին և ամենևին ոչ Հայաստանին։ Գիտենք նաև, որ Ադրբեջանն ու Ղազախստանն առնվազն տնտեսական լուրջ շահերով փոխկապակցված երկրներ են, եթե չասենք, որ տարբեր միջազգային հարթակներում նրանք բավականին սերտորեն համագործակցում են»։

Բանախոսի կարծիքով Սերժ Սարգսյանի լռությունն ամենաճիշտ պատասխանն էր.

«Ես ձեզ հավատացնում եմ, որ ինչպիսին էլ լիներ պատասխանը, կլիներ թերի, քան այն, ինչ Հայաստանի Հանրապետությունը տվյալ արեց, այսինքն՝ լռեց։ Եթե դու պետք է ասես ավելի լավ բան քան, լռությունն է, ապա խնդրեմ, կարող եք ասել ավելի լավ բան։ Բայց ես կարծում եմ, որ լռությունը հենց այն քայլն էր, ինչ անհրաժեշտ էր մեզ, և հետո, երբ խոսքը գնում է այն մասին, թե մենք հետագայում ինչպես կարտահայտենք մեր դիրքորոշումը, փառք Աստծո, տարբեր ձևաչափերով առնչվում ենք միջազգային կառույցներում Ղազախստանի հետ։ Ես կարծում եմ՝ կգա այն պատեհ առիթը, երբ Հայաստանը կպատասխանի նաև այդ հնչեցրած հայտարարությանը»։

Լռությունից բացի ամեն ինչ, ըստ ՀՀԿ պատգամավորի, ուղղակի կլիներ տղայական պահվածք, որը որևէ օգուտ չէր բերի Հայաստանի Հանրապետությանը։

Այս խորագրի վերջին նյութերը