Լրահոս

02.06.2014 18:13


Հարավային Օսիայի ընտրություններին կժամանի ավելի քան 50 միջազգային դիտորդ

Հարավային Օսիայի ընտրություններին կժամանի ավելի քան 50 միջազգային դիտորդ

Հարավային Օսիայի՝ հունիսի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու համար կժամանի մոտ 50 միջազգային դիտորդ։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ին է հայտնել ԿԸՀ ղեկավար Բելլա Պլիևան։

«Հասարակական–քաղաքական ավելի քան 50 կազմակերպություն և Ռուսաստանի, Աբխազիայի, Մերձդնեստրի, ինչպես նաև Իսրայելի, ֆրանսիայի, Հունաստանի, ԱՄՆ–ի և մի շարք այլ երկրների իշխանության մարմիններն արձագանքել են հրավերին»,–ասել է նա։ Նրա խոսքերով՝ խորհրդարանական ընտրություններին իրենց դիտորդներին կուղարկեն Պետդուման, Դաշնային խորհուրդը, ինչպես նաև ՌԴ ԿԸՀ–ն։ Բացի այդ, ՌԴ ԿԸՀ–ի ներկայացուցիչները տեխնիկական և մեթոդական օժանդակություն կցուցաբերեն հարավօսական գործընկերներին։ Ընտրությունների վերջնական արդյունքները կներկայացվեն ընտրություններից հետո՝ հինգ օրվա ընթացքում։ Նախնական տվյալները կհրապարակվեն հունիսի 8-ի՝ լույս 9-ի գիշերը։

Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրական համակարգով են անցկացվում։ Ինը քաղաքական կուսակցություն է ներկայացված։ Օրենսդիր իշխանությունը բաղկացած է 34 պատգամավորից։

Այս խորագրի վերջին նյութերը